>

Նոր տեղեկատվություն վառվող Թուրքիայից

Թուրքիայի Անթալիա նահանգի Մանավգաթ շրջանում անտառային





հրդեհների հետևանքով երկու հրշեջ մահացելէ, ևս երկուսը՝ վիրավորվել:





Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 31-ին երկրում անտառային հրդեհներից տուժած շրջաններն աղետի գոտի է հայտարարել:


Այդպիսով, աղետի գոտում են հայտնվել Անթալիայի, Մերսինի, Օսմանիեի, Մուղլայի և Ադանայի՝ հրդեհից տուժած շրջանները:



Թուրքիան արդեն չորրորդ օրն է՝ պայքարում է լայնամասշտաբ անտառային հրդեհների դեմ:

Թուրքական «Անադոլու» գործակալության տվյալներով՝ երկրում կրակի 98 օջախներից 88-ը հաջողվել է վերահսկողության տակ առնել:

Կրակի արագ տարածմանը նպաստում է քամին:

Сообщение Նոր տեղեկատվություն վառվող Թուրքիայից появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->