>

ՀՀ ՀՕՊ դիրքային շրջաններից մեկը Ակնայից ղեկավարվող թուրք աթս-ի թիրախում

Հուլիսի 29-ի ժամը 23:00-ից սկսած ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են

ՀՀ Գեղարքունիքի մարզում թշնամու աթս-ների ՀՀ օդային տարածք ներթափանցելու հերթական փորձը:

ՀՀ ՀՕՊ-ը խոցել է Aerostar տիպի աթս։ Դա իսրայելական անօդաչու է, որը արտադրվում է նաեւ Բաքվում։




Խոցված Aerostar աթս-ի թեւքային բարձակների եւ ղեկ-ստաբիլիզատորը պահող հեծանի բեկորները

«Ինչ անօդաչուներ են փորձել ներխուժել ՀՀ տարածք եւ որտեղից են դրանք կառավարվում» հոդվածում ուշադրություն էինք հրավիրել հրադադարի վերահսկման


Ակնայի ռուս-թուրքական կենտրոնի վրա: Ռուսական, թուրքական եւ «ադրբեջանական» կողմերի համար այն ծառայում է որպես ընդհանուր հետախուզման եւ մարտական կառավարման կենտրոն՝





կանխավ հրադադարի միակ հավանական խախտող համարվող հայկական կողմի տեղաշարժերը հսկելու համար, հարյուրավոր կիլոմետրեր օպերատիվ երկայնքով եւ խորությամբ:

Չմոռանանք, որ հրադադարի գոտին ներառում է նաեւ ՀՀ բոլոր սահմանային շրջանները: Այսինքն, Հայաստանի ռազմական կարողությանը անարգել եւ միանգամայն «օրինական»

հիմքի վրա լրտեսում են միաժամանակ Ռուսաստանը, Թուրքիան եւ այսպես կոչված «Ադրբեջանը»: Խտրական հիմքերով նման կենտրոնի ստեղծումը նոյեմբեր 9-ի հայտարարությամբ նախատեսված չէ:

Այն գործարկվել է ՌԴ եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների 2020 նոյեմբեր 11-ին ստորագրած սեպարատ հուշագրի հիման վրա:

Ակնայի կենտրոնի ռուս-թուրքական համատեղ մարտավարական հաշվարկի հերթապահությունը

Հայաստանը պետք է պահանջի փակել Ակնայի ռուս-թուրքական կենտրոնը, որը դարձել է Հայաստանի դեմ ուղիղ ագրեսիայի օպերատիվ-շտաբային միավոր։ ՀՀ օդային տարածք աթս-ների


ներխուժման պրակտիկան թույլ է տալիս պնդել, որ Երեւանին պայմանագիր եւ արտատարածքային միջանցքներ պարտադրելու այն եղանակը, որ իրականացվում է

սահմանների երկայնքով, կազմում է Հայաստանին հակադիր կողմերի վաղօրոք համաձայնեցված ռազմաքաղաքական ծրագրի բաղադրիչ մաս:

Ծրագրի վերջին դրվագներից է Թուրքիայի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից «իրավացի» որակված 2021

հուլիս 28-ի ագրեսիայի ակտը Գեղարքունիքի մարզի սահմանային դիրքերի ուղղությամբ, որը հանգեցրել է մարդակային կորուստների:

Միաժամանակ, ռուսական կողմը հրաժարվել է դատապարտել ագրեսիայի այս ակտը:



Թուրքիայի պաշտպանության փոխնախարար Կարաօսմանօղլուն,

«ադրբեջանական նախարար» Հասանովը եւ ՌԴ պաշտպանության փոխնախարար գեներալ-գնդապետ Ֆոմինը կիսում են Հայաստանի

քարտեզ-տորթը Ակնայի կենտրոնի բացման խնջույքին 30.01.21 | լուս. Բաքվի զլմ-ներից

Ակնայի ռուս-թուրքական որջը վերացնելուն զուգահեռ, Երեւանը պետք է քայլեր ձեռնարկի Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի,

ՆԱՏՕ-ի ՀՕՊ եւ հետախուզական կարողությունները ներգրավելու համար։ Հայաստանի դեմ ագրեսիան ծավալվելու է, բախման նոր օջախների ձեւավորմամբ։

ՄԱԿ ԱԽ նախագահությանը հղած ՀՀ մշտական ներկայացուցչի նամակում շեշտվում է ՄԱԿ կանոնադրության 51 հոդվածի համաձայն ՀՀ իրավունքը՝ դիմել պաշտպանական գործողությունների:

Ղիյամադդինլու բնակավայրից 4կմ հարավ ծավալված Ակնայի ռուս-թուրքական կենտրոնի ոչնչացումը ՀՀ տրամադրության տակ գտնվող միջոցներով՝ ագրեսիայի ենթարկված երկրի օրինական պաշտպանության եղանակ է:

Օրինական թիրախ են նաեւ ՀՀ դեմ ագրեսիայի գործիք աթս-ների կառավարման շարժական կայանքներն ու անձնակազմերը ԼՂՀ օկուպացված այլ տարածքների վրա:

Ակնա կենտրոնը կամ պիտի վերացվի, կամ հրադադարի հսկողության նպատակով ընդունի հայկական

60 հոգանոց ջոկատ՝ հետախուզման համապատասխան միջոցներով հանդերձ:

Ընտրությունը «հաղթանակած» եռյակինն է:

Сообщение Ծրագրի վերջին դրվագը՝ գործի մեջ. Ինչ է որոշվել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->