>

Այսօր, օգոստոսի 1-ին, կրակոցներ են հնչել Երևանում։
Ժամը 00։40-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցից դեպի վերնիսաժ կրակոցներ են հնչել։





Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դեպքի վայրից հայտնում է, ժամանել ՀՀ ոստիկանության պետի 1-ին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։





Ժամանել է նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։

Տեղում աշխատում են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։


Այս պահին նշված վայրում դեպքի վայրի զննություն են կատարում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժնի քննիչները բաժնի պետ Հովհաննես Չալաբյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արգամ Դալլաքյանի գլխավորությամբ։



Մինչ քննիչներն ու փորձաքրեագետները տեղում աշխատում էին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ դեպքի վայրում հայտնաբերեցին ատրճանակից կրակված մոտ 8 պարկուճ։

Կրակոցների վայրից բավականին հեռու Հանրապետության հրապարակի մոտ, Արամ Մանուկյանի արձանի դիմաց Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են «Range Rover» մակնիշի 50 DD 555 համարանիշի ավտոմեքենա որի վրա կա կրակոցի մի քանի հետքեր։

Ըստ տեղեկություների Range Rover -ը պատկանում է Հայաստանում հայտնի գործարարներից մեկին, որի անունը այս պահին չենք հրապարակում՝ նախաքննության շահերից ելնելով։

Сообщение Կրակոցներ են հնչել Երևանում. հայտնի գործարարներից մեկին պատկանող Range Rover-ի վրա կան կրակոցի մի քանի հետքեր появились сначала на MediaNews.


от admin

-->