>

Այսօր, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևաևում: Ժամը 08:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավթաշենի կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել:





ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դեպքի վայրից հայտնում է, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Դավթաշենի թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:





Ժամանել է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ:


Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները:

Ոստիկաններն ու փրկարարները Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերել են մոտ 30 տարեկան տղամարդու դի:



Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արման Բաղդասարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտյոմ Բադալյանի գլպավորությամբ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզումեն մահացածի ինքնությունը:

Сообщение Ողբերգական դեպք. Երևանում մոտ 30 տարեկան տղամարդը կամրջից իրեն ցած է նետել появились сначала на MediaNews.


от admin

-->