>


Երեկ՝ հուլիսի 31-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հեթապահ խումբը կանչով մեկնել է Խաչարձան գյուղ, որտեղ տղամարդու դի է  հայտնաբերվել:








Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր  է ժամանել ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խոմբը՝ բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Վարդանյանի գլխավորությամբ:


Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ, 31-ամյա Սերգեյ Մովսիսյանն էր, ով իրեն պատկանող УАЗ մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով Խաչարձան գյուղից  դեպի սար տանող անտառամիջյան ճանապարհով բարձրանալիս է եղել, ավտոմեքենան հետընթաց է  ունեցել ու շրջվել, գլորվելով ձորը, ինչի հետևանքով էլ Ս. Մովսիսյանը տեղում մահացել է:  Փաստի առթիվ Դիլիջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակիր հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ: Ոստիկանները, քննիչներն ու բժիշկները մոտ 800 մետր հատված ոտքով են մոտեցել վթարի վայրին, քանի որ ճանապարհն անանցանելի է եղել:



Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Сообщение Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. 31-ամյա վարորդը, Խաչարձան գյուղի սար բարձրանալիս, УАЗ-ով գլորվել ընկել է ձորը. վարորդը տեղում մահացել է появились сначала на MediaNews.


от admin

-->