>


Թուրքիայի հարավարևմտյան ափին 5.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է թուրքական «Anadolu» գործակալությունը ՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ին առընթեր արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությանը:








Քոչարյանի զոհերը

Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 07։31-ին` Մուղլա նահանգի Դաթչա շրջանի ափերի մոտ։ Օջախի խորությունը եղել է 14.85 կիլոմետր:


Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։



armeniasputnik.am

Сообщение Թուրքիայում հզոր երկրաշարժ Է գրանցվել появились сначала на MediaNews.


от admin

-->