>


Արդեն պատմել էինք հնարքների մասին, որոնք կօգնեն առանց ձմերուկը կտրելու պարզել՝ արդյոք այն քաղցր ու հասած է թե ոչ։ Այսօր կխոսենք այն մասին, թե ինչպես կարելի է հասկանալ, որ ձմերուկի մեջ պարունակվում են մեծ քանակությամբ նիտրատներ, որոնք չափազանց վտանգավոր են առողջության համար։

Ձմերուկը շատ թեթև է




Քոչարյանի զոհերը



Եթե ընտրել եք չափերով մեծ ձմերուկ՝ գեղեցիկ հարթ կեղևով, բայց կշռելիս պարզում եք, որ այն զգալիորեն թեթև է, քան թվում է, մի գնեք այն։ Պինդ ու ծանր ձմերուկ=համեղ ձմերուկ։





Անցքեր

Խոսքը գնում է ոչ թե մակերեսային փոսիկների մասին, որոնք սովորաբար առաջանում են միջատների խայթոցներից, այլ ուղիղ հավասար անցքերի մասին։ Դրանց տեսքը պիտի զգոնացնի ձեզ։ Նման անցքերը կապված են նիտրատի ներարկիչների հետ։


Դեղին կեղև



Դեղին կեղևը վկայում է այն մասին, որ ձմերուկն աճեցրել են աճի խթանիչների օգտագործմամբ։ Նորման անցնելու դեպքում հնարավոր է 3 շաբաթում աճեցնել 10 կգ կշռող ձմերուկ։



Ներսում մեծ խոռոճ

Եթե կտրել եք ձմերուկը ու ներսում միջուկի կտրվածք ու դատարկություն հայտնաբերել, ավելի լավ է չուտել այն։ Հիմնականում նման ձմերուկը պարունակում է աճի հորմոններ, իսկ նման մթերքի ընդունումը կարող է հանգեցնել թունավորումների։

Թեստ՝ ըստ գույնի

Եթե ձմերուկի գույնը ձեզ կասկածելի է թվում, կարող եք ստուգել այն հետևյալ կերպով․ մի կտոր ձմերուկ դրեք սենյակային ջերմաստիճանի մաքուր ջրի մեջ։ Եթե դրա մեջ նիտրատներ կան, հեղուկը կդառնա հագեցած վարդագույն։ Եվ իհարկե, նման ձմերուկը չի կարելի ուտել։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->