>


Ցավոք, բավականին վաղ տարիքում այրի դարձա։ Ամուսինս շատ էր աշխատում, ու կյանքի օրոք գնել էր երկու բնակարան։ Մեկում ես եմ ապրում, որդիս արդեն մեծ է, տեղափոխվել է ՌԴ, իսկ իմ մյուս բնակարանը մնացել էր դատարկ, ու դրա համար էլ վերջերս որոշեցի վարձով տալ։

Գումարը երբեք ավելորդ չի լինում, -մտածեցի ես ու սկսեցի փնտրել վարձակալների։

Բայց վախենում էի դիմել գործակալների, այնքան էլ չեմ վստահում նրանց։ Մինչ մտորումների մեջ էի՝ թե ինչ անեմ, պատահաբար իմացա, որ գյուղում ապրող մեր հեռու բարեկամների որդին ու հարսը որոշել են տեղափոխվել Երևան, ու վարձով տուն են փնտրում։ Խոսեցինք, պայմանավորվեցինք։ Բնակարանը տեսան, շատ հավանեցին։ Վստահեցրին, որ թեպետ իրենց 5-ամյա երեխան մի քիչ չարուկ է, միևնույնն է, երբեք ոչինչ չի կոտրում ու պատերին չի գրում, իսկ եթե անգամ որևէ խնդիր լինի, իրենք անպայման կշտկեն։




Քոչարյանի զոհերը






Սկզբում 3 ամիս ամեն ինչ լավ էր։ Նրանք ճիշտ մեր պայմանավորված օրը քարտիս փոխանցում էին վարձը, բայց շուտով էյֆորիան վերջացավ։ Այնքան ուրախ էի․․․ Զանգեցին, ներողություն խնդրեցին, ասացին, որ այս ամիս մեքենան էր փչացել, խնդրեցին՝ թույլ տամ, որ մյուս անգամ երկու ամսվա վճարեն։ Համաձայնվեցի։ Բայց այդպես էլ շարունակվեց։ Կես-կես էին տալիս, ուշացնում 1 շաբաթ, 15 օր։




Հետո զանգեց բարեկամուսիս ու ասաց, որ ինքը մյուս ամսվա վերջ կտա ամբողջ կուտակված պարտքը։ Իսկ երբ եկավ երկար սպասված օրը, իմացա, որ նրան աշխատանքից հեռացրել են։



Գոհ եմ, որ գոնե կոմունալներն են վճարում․․․

Մի քանի օր առաջ գնացել էի նրանց տուն, որ առերես խոսեմ, բացատրեմ, որ ես ունեմ այդ գումարի կարիքը, քանի որ ինքս չեմ աշխատում, և որդիս միլիոնատեր չէ։ Մտա ներս ու լացս եկավ․ ամենուր կեղտ, փոշի, թափված խաղալիքներ, կեղտոտ ափսեներ ու բաժակներ, սիրելի բազմոցիս գույնն էր փոխվել անգամ։ 

Բայց երբ իմ ներկայությամբ երեխան սկսեց արտասվել, որ «սնիկերս» է ուզում, իսկ մայրն էլ բարկացավ, որ արդեն հարյուր անգամ կրկնել է, որ գումար չունի, չկարողացա խոսել ու ասել այն, ինչի համար գնացել էի։

Հիմա չգիտեմ՝ ինչպես վարվեմ։ Այս պահին երկու ամսվա պարտք ունեն, սկսվում է երրորդ ամիսը։  Չեմ կարող նրանց վռնդել տնից երեխայի հետ միասին, օտար մարդիկ չեն ի վերջո։ Այնքան էի լսել, որ չի կարելի բարեկամների հետ գումարային հարցերի մեջ մտնել։ Առաջին անգամ սխալվեցի ու հիմա թանկ եմ վճարում դրա համար․․․

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->