>

Քրեական պատմություններով հայտնի Ճվճվ Արոյի որդի Սերժուլիկը Mercedes-ով հարվածել է օպերլիազորի BMW-ին, ապա մեքենան վարել ոստիկանների վրա. «կարմիր կովն իր կաշին չի փոխի»
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, հուլիսի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 23:00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ համատեղ, ուժեղացված ծառայություն են կատարելիս եղել Հրաչյա Քոչար փողոցում, երբ նկատել են Mercedes մակնիշի ավտոմեքենա:





Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երբ ստուգման նպատակով մոտեցել են այդ ավտոմեքենային ու վարորդին հորդորել են, որպեսզի չշարժվի, վերջինս հետընթաց է կատարել, հարվածել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի օպերլիազորին պատկանող BMW մակնիշի ավտոմեքենային, ապա Mercedes-ը վարել ոստիկանների ուղղությամբ ու դիմել փախուստի:





Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանությունում օպերատիվ և հավաստի տեղեկություններ են ստացվել, որ Mercedes-ի ղեկին եղել է քրեական պատմություններով հայտնի, 28-ամյա Սերժ Վարդանյանը` հանրության հայտնի Ճըվճըվ Արոյի որդի Սերժուլիկը:


Ոստիկանությունւը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում:



Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

SHAMSHYAN.com


от admin

-->