>


Արամ Գևորգյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.




Քոչարյանի զոհերը

Օրեր առաջ կազմակերպված մեդալների հանձնման արարողությանը իսկապես կար մի ծնող, ով եկել էր ստանալու իր երկու զոհված որդիների «Մարտական խաչ» շքանշանները։ Ուղղակի շատերը չգիտեն նրա պատմությունն ու դրա համար էլ տեսադաշտից դուրս մնաց այդ մարդը։
Իմ արցախցի լավ ընկեր Armine Hayrapetyanը շատ լավ էր ներկայացրել հերոսածին հոր պատմությունը։ Այնքան լավ, որ ես ավելացնելու բան չունեմ և ուղղակի նույն տեքստը կտեղադրեմ ինձ մոտ։





Արթուր Թևոսյանից այս պատերազմը խլել է երկու որդիներին։ Տղաներից բացի Թևոսյանների ընտանիքն այլ զավակներ չունի։ Վահե (1999) և Դավիթ (2001) Թևոսյան եղբայրները Էջմիածնի շրջանի Ոսկեհատ գյուղից էին, մեկ տարվա տարբերությամբ էին զորակոչվել, ծառայում էին նույն զորամասի նույն վաշտում։ Ավագ եղբայրը՝ դիպուկահար, կրտսերը՝ գնդացրորդ։ Երբ վաշտը վերջին մարտական գործողությանն էր պատրաստվում, հրամանատարը հորդորում էր Դավիթին մնալ, բայց համոզել չի ստացվում․․․
Վահեն ու Դավիթը զոհվում են նույն օրը՝ 2020-ի հոկտեմբերի 11-ին, ՊԲ 3-րդ պաշտպանականի հերոսական 7-րդ հրաձգային վաշտի ողջ անձնակազմի հետ միասին։




…Դահլիճում հավաքված հերոսների ծնողների համար Արթուր Թևոսյանի պատմությունը միակ բանն է, որ ստիպում է սթափվել. ցավը, մրմուռն ու կարոտը, որ հավերժ բնակվեցին իրենց սրտերում, նաև կրկնակի է լինում․․․
2021 թվականի հուլիսի 28-ին Վահե և Դավիթ որդիների հետմահու «Մարտական խաչ» շքանշանները ստացել է հայրը։ Նա միակն էր այդ օրը, ով երկու անգամ մոտեցավ պատվո դրոշներին․․․ երկու անգամ՝ երկու որդիների համար․․․
Օրհներգի հնչյունների տակ բոլորը լուռ կանգնած են, և միայն վերջին քառատողի խոսքերի հետ դահլիճի տարբեր անկյուններից լսվում են վշտալլուկ մայրերի հեկեկոցները․․․

Сообщение Նա միակն էր այդ օրը, ով երկու անգամ մոտեցավ պատվո դրոշներին․․․ երկու անգամ՝ երկու որդիների համար․ появились сначала на MediaNews.


от admin

-->