>

ՌԻԱ Նովոստին քիչ առաջ Թուրքիայի իրավիճակից նոր ինֆո հրապարակեց


Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է ութի, իսկ տուժած է համարվում 864 անձ։








Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով տեղի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջային։

Ավելի վաղ հաղորդվում էր 7 զոհի և 410 տուժածի մասին։


«Անթալիայի Մանավգաթ շրջանում արդեն իսկ 7 զոհ ունենք։ 507 տուժածներից 497-ն էլ դուրս են գրվել հիվանդանոցից։ Բացի այդ, Մարմարիսում 1 զոհ ունենք և տուժածներ։ Հրդեհի հետևանքով Մեսինում նույնպես ունենք 154 տուժած»,– Twitter-ի իր էջում գրել է Քոջան։



Ավելի վաղ Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին ասել էր, որ 107 անտառային հրդեհ է հսկողության տակ վերցվել:

րդեհը վնասել է թուրքական հայտնի Բոդրում և Մարմարիս հանգստավայրերը, որտեղ մարդկանց տարհանել են հյուրանոցներից: Հրդեհը մարելուց հետո բոլոր զբոսաշրջիկները վերադարձել են իրենց հյուրանոցներ։

Сообщение ՌԻԱ Նովոստին քիչ առաջ Թուրքիայի իրավիճակից նոր ինֆո հրապարակեց появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->