>

Սուրբ Աստվածածնի վերափոխման կամ խաղողօրհնեքի տոնը մեր Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է, որը նշվում է ամեն տարի օգոստոսի 15-ի ամենամոտ կիրակի օրը և սկսել է տոնվել դեռ հինգերորդ դարից: Այս տարի հենց օգոստոսի 15-ին է նշվելու այն:

«Վերափոխում» բառն արտահայտում է արդարների ննջումը կատարյալ խաղաղության և աստվածմերձության մեջ: Այն ոչ թե մահ է, այլ՝ երանելի անցում դեպի երկինք: Այդպիսին էր Աստվածամոր երկրային կյանքի վախճանը:

Սուրբ Կույսի ննջումից առաջ զարմանահրաշ կերպով նրա մոտ հայտնվեցին առաքյալները՝ հրաժեշտ տալու իրենց սիրելի մորը: Նրանք ականատես եղան, թե ինչպես Քրիստոս ընդունեց սուրբ Մարիամի հոգին՝ օրհնելով ու լուսավորելով երկնային փառքով:




Քոչարյանի զոհերը

Առաքյալները պատանեցին նրա մարմինը և տարան գերեզման: Հուղարկավորությունն ուղեկցվում էր մեծ նշաններով. Տիրամոր մահճին դիպչելով՝ բժշկվում էին անբուժելի հիվանդները, և դևերը վռնդվում էին դիվահարներից: Շարունակ մեծ բազմություն էր հավաքվում, որից զգուշանալով՝ հրեա իշխաններն ու քահանաները ամեն կերպ ձգտում էին խափանել սուրբ հուղարկավորությունը: Մի քահանա, ատելությամբ լցված, վազեց Կույսի մահճի մոտ և ուզում էր շրջել այն:





Բայց այդ պահին Տիրոջ հրեշտակը անտեսանելի հարվածով կտրեց նրա երկու ձեռքերը: Դրանից ուժգին ցնցվելով՝ հրեան անմիջապես զղջաց, իսկ Պետրոս առաքյալը, դիպչելով նրան, հրաշքով բժշկեց:

Բարդուղիմեոս առաքյալը, որ ներկա չէր հուղարկավորությանը, վերադառնալով Երուսաղեմ և իմանալով սուրբ Կույսի ննջումի մասին, ստիպեց առաքյալներին բացել գերեզմանը՝ Տիրամորը վերջին հրաժեշտը տալու համար։ Սակայն մարմինը գերեզմանում չէր, քանի որ Հիսուսն իր խոստմանը համաձայն հարություն էր տվել մորը և տարել իր մոտ։

Հայկական ավանդության համաձայն, Տիրամոր պատկերը տրվել է Բարդուղիմեոս առաքյալին, ով էլ այն բերել է Հայք։ Այնուհետև Անձևյաց գավառում կառուցել են Սուրբ Աստվածածին եկեղեցին, ապա կուսանոց և Հոգեաց վանքը, իսկ պատկերը դրվել է այնտեղ։ Դարերի ընթացքում սրբապատկերի հետքերը կորել են, բայց մնացել է տոնը և Աստվածածնի անունը կրող եկեղեցիներ ու վանքեր ուխտի գնալու սովորույթը։


Վերափոխման տոնի օրը՝ Ս. Պատարագից հետո, կատարվում է խաղողօրհնության կարգ և ապա օրհնված ողկույզները բաժանում ժողովրդին:

Հայաստանում նշում են Սուրբ Աստվածածնի Վերափոխումը (Խաղողօրհնեքը) — ՓԱՍՏԻՆՖՈ | Իրավական լուրեր, իրադարձություններ, վերլուծություններ …

Խաղողօրհնեք

Դրախտից արտաքսվելուց հետո քանի որ մարդը իշխան էր կարգված ամբողջ երկրի վրա, ուստի նրա անիծվելով՝ անիծվում է նաև նրա ամբողջ իշխանությունը, այսինքն՝ ամբողջ երկիրը՝ իր կենդանիներով ու բույսերով հանդերձ:



Իսկ երբ, Միածին Որդու գալստյամբ, կրկին օրհնվում է մարդկային բնությունը, ապա վերստին օրհնվում են նաև բոլոր զգալի արարածները: Սակայն բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը, ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն Խաղողի որթ անվանելով՝ ըստ այս խոսքի.

«Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. ԺԵ 1): Իսկ Տիրոջը սիրով կապվածներին ճյուղեր անվանեց և Հորը՝ Մշակ, որպեսզի Հայրը էտելով որթատունկը՝ այն պտղաբեր անի արդարության գործում, իսկ էտված ճյուղերը հավիտենական կրակի նյութ դարձնի: Այնուհետև գինին՝ խաղողի արյունը, Միածին Որդին Իր փրկական Արյան նյութն արեց և Վերնատանը Իր ձեռքերի մեջ վերցնելով՝ օրհնեց՝ ասելով. «Սա է Նոր ուխտի Իմ Արյունը» (Մատթ. ԻԶ 28), որով մենք գնվեցինք ու ազատվեցինք մեղքերի ծառայությունից ու մահից:

Այդպիսով խաղողը կրկնակի օրհնության արժանացավ՝ օրհնվելով և առաջին արարչության ժամանակ, և երկրորդ, որը և ամեն տարի որպես մեր հանդերի ու այգիների երախայրիք նվիրում ենք Աստծուն, ինչպես հնում էր ընդունված, որպեսզի այդ մասնավոր ընծայով բոլոր պտուղները օրհնություն ընդունեն:

Այդ պատճառով էլ սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին, պատարագից հետո, կատարվում է Խաղողօրհնեքի արարողությունը, որի ժամանակ սարկավագի քարոզով գոհանում ենք բարերար Աստծուց, մեզ առատապես պարգևած՝ հանդերի ու այգիների բերքի համար և խնդրում, որպեսզի Նա օրհնի տաճարին ընծայված խաղողի այս պտուղներն Իր սկզբնական օրհնությամբ և շնորհի մեզ որպես գինի ուրախության և կերակուր առողջության՝ հոգու և մարմնի:

Միաժամանակ դիմում ենք սուրբ Աստվածածնի բարեխոսությանը, ում միջոցով մեզ տրվեց կյանքի և անմահության Պտուղը՝ Հիսուս Քրիստոս:

 


от admin

-->