>

ԱԺ շենքը օղակվեց. Սկսվեց

Այսօր մեկնարկում է նոր՝ 8-րդ գումարման ԱԺ նիստը:

Խորհրդարանի շենքը վաղ առավոտից խիստ հսկողության տակ է, բազմաթիվ ոստիկաններ «օղակել են» Ազգային ժողովի շենքը:

Մեկնարկն ահա տրվում է անվտանգության նման խիստ կարգով, ինչը խիստ հատկանշական է՝ երկրի անվտանգության խնդիրների ներկայիս իրավիճակի ֆոնին:




Քոչարյանի զոհերը

Պողպատե մանդատի էությունը


Գումարած նաեւ հանգամանքը, որ այս խորհրդարանը կազմավորվել է Կրեմլի սցենարով ու քվոտաներով, եւ հենց խորհրդարանն է մուրճ-մանգաղ-աստղ





եռամիասնությամբ Կրեմլի «պողպատե» մանդատը, որը կոչված է քվեարկել ու վավերացնել «դեմարկացիոն ու խաղաղության» պայմանագրերը՝ Արցախի հարցի փակումն ու Հայաստանի ինքնիշխանության կորուստը:

Խորհրդարան անցած ընդդիմությունը, որը նոյեմբերի 9-ից հետո կատարում էր ռուս-թուրքական ծրագրերի իրագործման օպերատիվ ժամանակ ապահովելու եւ Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման գործառույթը, դեռ չգիտե, թե ինչ է իրեն սպասում:

Իր հերթին, իշխող խումբը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակում է կործանարար ընթացքը, մնալով անհամարժեքության ու անմեղսունակության վիճակում:

Պատերազմի մասին ճշմարտությունը կփոխի իրավիճակը

Խորհրդարան անցած ընդդիմությունը խոստանում է իշխող խմբին քրքրել պատերազմի հանգամանքների մասին հարցերով: Իր հերթին, իշխող մեծամասնությունը նախաձեռնում է պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմավորումը:


Նախորդ ամիսներին Ազգային ժողովն այդպես էլ չքննարկեց այդ հարցերը, թեեւ Նիկոլ Փաշինյանը երբեմն-երբեմն ակնարկում էր պատերազմի մասին ճշմարտությունը բացահայտելու մասին:

Ինչպես հետագայում պարզվեց՝ իր դիրքերը պահելու համար: Իր հերթին, ռուսանպաստ ընդդիմությունն իր «պայքարն» ու քարոզչությունը

կառուցում էր Կրեմլից նետված դրույթների վրա, որն ուղղված էր Մոսկվայի արդարացմանն ու մեղքը բացառապես իշխանության վրա թողնելուն:

Սակայն դա հակառակ արդյունք տվեց՝ այդ դրույթներն իրենց հակասականությամբ ու փնթիությամբ ըստ էության բացահայտում էին հենց Ռուսաստանի քաղաքականությունը:

Եթե այս «բանավեճը» նույն շեշտադրումներով ու նպատակներով շարունակվի խորհրդարանում, դա հանգեցնելու է ողբերգական հետեւանքների:

Փոխարենը, պատերազմի մասին ճշմարտությունը կտրուկ փոխելու է իրավիճակը, ուժեղացնելով Հայաստանի դիրքերը որպես քաղաքականության սուբյեկտ:



Ռուսաստանն արդեն իր մասով արել է «անհրաժեշտ» բացահայտումները՝ հայկական կանխորոշված պարտությամբ պատերազմի նախաձեռնման եւ թուրքերի հետ համատեղ ծրագրերի իրագործման վերաբերյալ:

Պետք չէ վախենալ ճշմարտության բացահայտումից: Հակառակն ավելի վտանգավոր է թե անձնական առումով, թե պետական խնդիրների համատեքստում:

Խորհրդարան անցած ուժերն ուղիղ ու հավասար պատասխանատվություն են կրում

Նոյեմբերի 9-ից հետո փոխադարձ մեղադրանքներով «բանավեճերին» հանրությունն իր հիմնական մասով անհաղորդ մնաց, եւ դա միակ հուսադրող հանգամանքներն էր այս ամիսներին:

Նոյեմբերի 9-ը կապիտուլյացիա չէր, այլ՝ ժամանակավոր նահանջ:

Կապիտուլյացիան պարտադրվող «դեմարկացիոն ու խաղաղության» պայմանագրերն են, որոնք չպետք է ստորագրվեն:

Դրա համար կան բոլոր հնարավորությունները եւ պայմանները, որոնք ստեղծել են մեր հազարավոր զինվորներն իրենց անձնուրաց պայքարով ու նահատակությամբ:

Խորհրդարան անցած ուժերն ուղիղ ու հավասար պատասխանատվություն են կրում, եւ դրանից չի հաջողվելու խուսափել:

Աղբյուր՝ lragir. am

Сообщение ԱԺ շենքը օղակվեց. Սկսվեց появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->