>


Օգոստոսի 1-ին՝ գիշերը ժամը 1։00-ի մոտակայքում, մի քանի դիմակավորված անձինք մահակներով և դանակներով ներխուժել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի տուն, դաժան ծեծի են ենթարկել և դանակահարել են նրան։








Քոչարյանի զոհերը

Այս մասին հայտնում է «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Արմեն Գալջյանը։


«Անտոնյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հարուցվել է քրգործ։



Նախնական գնահատականով կատարվածը կարող է կապ ունենալ Արման Անտոնյանի ավագանու գործունեության հետ, այլ մանրամասներ այս պահին չեմ ցանկանում հաղորդել, որպեսզի չխանգարեմ նախաքննության ընթացքին։ «Իմ քայլը» խմբակցությունը խստորեն դատապարտում է կատարվածը»,-նշել է նա։

Сообщение Մի քանի դիմակավորված անձինք մահակներով և դանակներով ներխուժել են Արման Անտոնյանի տուն, դաժան ծեծի են ենթարկել և դանակահարել են նրան появились сначала на MediaNews.


от admin

-->