>


8-րդ գումարման Ազգային ժողովն այսօր՝ օգոստոսի 2-ին, առաջաին նստաշրջանին Ազգային ժողովի նախագահ է ընտրում։








Քոչարյանի զոհերը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Հայկ Կոնջորյանը հայտնեց, որ ԱԺ նախագահի թեկնածու են առաջադրել Ալեն Սիմոնյանին։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտնեց, որ առաջադրել են Մխիթար Զաքարյանի թեկնածությունը։


«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն էլ նշեց, որ առաջադրել էն Արթուր Սարգսյանի թեկնածությունը։



Նշենք, որ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանն այս պահին կալանքի տակ են։

«Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը ներկայացրեց իրենց թեկնածուին՝ Մխիթար Զաքարյանին՝ շեշտելով խմբակցի անազատության մեջ լինելու հանգամանքը։

Сообщение Ազգային ժողովի նախագահի 3 թեկնածու է առաջադրվել появились сначала на MediaNews.


от admin

-->