>


Ինչպես տեղեկացրել ենք, այսօր 8-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստն է, որը վարում է ամենատարեց պատգամավորը՝ Կնյազ Հասանովը:








Պատգամավորների երդման արարողությունից հետո ՀՀ նախագահն ու Ամենայն հայոց կաթողիկոսը ոտքի ելան, որ գնան, Հասանովը հուշեց, որ ինքը պիտի հայտարարի, նոր, ուստի վերջիններս նորից նստեցին:


Հետո Հասանովը շնորհակալություն հայտնեց մեծարգո պարոն նախագահին ու կաթողիկոսին ու փորձեց ճանապարհել: Նախագահի հետ ձեռքսեղմումից հետո Հասանովը նոր միայն ձեռքը տարավ դեպի Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ-ն, բայց պատգամավորի ձեռքը մնաց օդում: Կաթողիկոսը հեռացավ՝ առանց ձեռքսեղմման:



Աղբյուր՝ aravot.am

Сообщение Անհարմար իրավիճակ՝ ԱԺ նիստի բացմանը появились сначала на MediaNews.


от admin

-->