>


Սյուն 44 տարեկան է, իսկ նրա ամուսինը՝ Նոէլ Ռեդֆորդը, 48։ Եվ ահա անցյալ տարվա ապրիլին ընտանիքում ծնվել է 22-երորդ ժառանգը։ Գեղեցիկ ընատնիքն ապրում է Մեծ Բրիտանիայում և համարվում է ամենաբազմազավակը։

Ամուսինները ծանոթ են մանկուց, իսկ երբ ծնվել է նրանց առաջնեկը, Սյուն ընդամենը 14 տարեկան էր։ Եթե հաշվենք կնոջ բոլոր հղիությունների տևողությունը, ստացվում է 800 շաբաթ։










Համացանցում կնոջը հաճախ են ուրախացնում հաճոյախոսություններով՝ նշելով, որ նա հրաշալի տեսք ունի, չնայած այդքան երեխա լույս աշխարհ բերելու հանգամանքին։

Ընտանիքը համացանցում ունի էջ, որի միջոցով նրանք ցույց են տալիս առօրյան, պատմում են ու կիսվում հետաքրքիր մանրամասներով։






Եվ Սյուն, և Նոէլը զուրկ են եղել հարազատ մոր ու հոր սիրուց և հոգատարությունից, քանի որ նրանցից հրաժարվել էին կենսաբանական ծնողները։ Արդյունքում երկուսին էլ որդեգրել են, ու ստացվել է այնպես, որ ամուսինները միևնույն երազանքն են փայփայել․ մեծ ու ամուր ընտանիք ստեղծել, ունենալ ու դաստիրակել որքան հնարավոր է շատ երեխաներ։

Ընտանիքում ամենափոքրը աղջիկ է, Հեյդին։ Սյուն ասում է, որ կրտսերն ամենախելոքն ու հանգիստն է։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->