>


Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը օգոստոսի 2–ին մեկնարկեց «Հայաստան» դաշինքի բողոքի ակցիա հիշեցնող գործողությամբ, որն արտահայտվեց նախ դաշինքի ցուցակում գտնվող Գորիսի և Սիսիանի համայնքապետերի լուսանկարներով շապիկներով խորհրդարան գալով, և հետո նրանց խորհրդարանի նիստին մասնակցելու հնարավորություն ապահովելու պահանջով: Հիշեցնենք, որ համայնքապետերը կալանավորված են քրեական գործերի շրջանակում:








Խորհրդարանի երկրորդ ուժի կարգավիճակում գտնվող արմատական ընդդիմություն «Հայաստան» դաշինքը առաջին նիստը ըստ էության ավելի շուտ վերածեց փողոցային, քան խորհրդարանական ակցիայի: Մեծ հաշվով այդ վարքագիծը անսպասելի էլ չէր, քանի որ դաշինքի տարբեր ներկայացուցիչներ, ընդհուպ առաջնորդ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իրենց հետընտրական հայտարարություններում տվել են այդպիսի սպասումների առիթներ:


Տվյալ պարագայում սակայն խնդիրն այն է, որ խորհրդարանի ընդդիմության այդօրինակ վարքագիծը Հայաստանում ոչ թե բարձրացնելու, այլ իջեցնելու է քաղաքական բովանդակային պատասխանատվության նշաձողը, ինչով արմատական ընդդիմությունը այլ բան, քան հերթական «նվերը» գործող քաղաքական մեծամասնությանը, չի անելու:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամներ Վահագն Մարտիրոսյանի և Արտաշես Խալաթյանի հետ:



Сообщение Տպավորություն է՝ հոգեբուժարանն ու գազանանոցը օպտիմալացրել ու միացրել են ԱԺ-ին появились сначала на MediaNews.


от admin

-->