>


ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․








«Այսօրվանից Տիգրան Ավինյանը դադարում է ծառայել փոխվարչապետի պաշտոնում և որպես ընկեր և կառավարության նախկին անդամ, ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել նրան իր աջակցության, կարևոր հարցերի վերաբերյալ ցուցաբերած բացառիկ զգայունության և գաղափարական առաջնորդության համար:


Սոցիալական և ժողովրդագրական իրավիճակի բարելավման ոլորտում մի շարք բարեփոխումների հիմքը դրվել է նաև Ավինյանի պրոֆեսիոնալիզմի, անձնական ներդրման և սկզբունքայնության շնորհիվ:



Հպարտ եմ մեր թիմային աշխատանքով և շնորհակալ եմ մշտական աջակցության և խրախուսման համար»:

Сообщение Զարուհի Բաթոյանը հատուկ շնորհակալություն է հայտնում Տիգրան Ավինյանին появились сначала на MediaNews.


от admin

-->