>

Առհասարակ, ես շատ համբերատար մարդ եմ,ով մանկուց սովոր է հարգալից վերաբերվել մեծերին:





Երևի հենց դա էր պատճառը, որ երկար ժամանակ աչք էի փակում սկեսուրիս վարքի վրա, երբ նա անդադար գալիս էր մեր տուն՝ առանց հրավերի և նախօրոք զգուշացնելու:Նրա այցերը ոտքից գլուխ էին շուռ տալիս իմ ամբողջ կյանքը: Նա անվերջ խրհուրդներ էր տալիս, թե ինչպես ավելի լավ պատրաստել ընթրիքը, դասավորել դարակները, մաքրել հատակը…
Չնայած նրան, որ մենք առանձին ենք ապրում և ֆինանսապես բացարձակապես կախված չենք սկեսուրիցս, նա անդադար խառ նվում էր մեր կյանքին: Ժամանակի ընթացքում նրա անսպասելի այցելություններն ինձ հասցրեցին կատաղո ւթյան: Ես երբեք չէի մտածի, որ մեծահասակ դաստիրակված մարդը կարող է իրեն նման կերպ պահել:





Ամուսնուս բազմիցս եմ խնդրել խոսել մոր հետ, որ նա գոնե զգուշացնի գալուց առնվազն 1 ժամ առաջ, բայց նա ոչ մի խնդիր չի տեսնում դրանում: Եվ ես որոշեցի ինքս լուծել այդ հարցը:Ամեն անգամ, երբ սկեսուրս գալիս էր մեր տուն, ես գնում էի տնից՝ ինչ-որ պատճառ հնա րելով: Եթե նրան հանդիպում էի դրսում, ապա ասում էի, որ շտա պում եմ և արագ գնում:
Սկեսուրիս, իհարկե, դա դուր չէր գալիս: Որդու հետ առանձնապես բան չունի խոսելու, քանի որ նրան չի կարող ինչ-որ բան սովո րեցնել, խորհուրդներ շռայլել: Ժամանակի հետ սկեսուրս սկսեց գիտակցել, որ հյուր գնալուց առաջ կարելի է զանգել և իմանալ, արդյոք տանն ենք լինելու թե ոչ:




Հիմա ամեն ինչ լավ է: Ես կարող եմ կարգի բերել տունը, ինչ-որ բան պատրաստել և սկեսուրիս դիմավորել պատշաճ կերպով, և նրա հետ շփումն ինձ հաճույք է պատճառում: Այժմ ամուսինս էլ է հասկանում, որ ես իրավացի էի:

Сообщение Ամուսնուս մայրը հոգնեցրել է իր անսպասելի այցերով․․․Բայց ես այդքան էլ միամիտ չեմ, վերջապես գտա ելքը появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


от admin

-->