>

Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա ավազակային հարձակում գործած եւ Վրաստանում ձերբակալված Գագիկ Ղեւոնդյանին տեղափոխել են Հայաստան:


Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին 3 անձինք զինված հարձակվել էին Մկրտումյանի` Կոտայքի մարզի Ձորաղբյուրում գտնվող առանձնատան վրա: Մկրտումյանին ու որդուն հաջողվել էր վնասազերծել նրանցից մեկին` Հովհաննես Ռիժենկոյին: Ավելի ուշ ձերբակալվել էր նաեւ այդ խմբի անդամներից Մայիս Մկրտչյանը, որն էլ ծառայել էր ոստիկանությունում:







Քոչարյանի զոհերը

Որպես մեղադրյալ ներգրավված երկրորդ անձը 49-ամյա Գագիկ Ղեւոնդյանն է, որի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, եւ նրան հայտնաբերել էին Վրաստանում:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Ղեւոնդյանին ՀՀ տեղափոխելուց անմիջապես հետո հարցաքննել են:


Նա ՀՔԾ քննիչներին ցուցմունք է տվել, հայտնել, որ Արման Մկրտումյանի տան վրա հարձակման կազմակերպիչը ինքը չի եղել, այլ միամգամայն այլ անձ է եղել, եւ իրավապահներին տվել է այն անձի անունը, որը կազմակերպել է հարձակումը Արման Մկրտումյանի տան վրա:


Իսկ թե ում անունն է տվել Գագիկ Ղեւոնդյանը, մեզ առայժմ պարզել չհաջողվեց, միայն հայտնի դարձավ, որ իրավապահ մարմիններն արդեն գիտեն Արման Մկրտումյանի տան վրա ավազակային հարձակում իրականացնելու պատվիրատուի անունը եւ այս օրերին փնտրում են նրան:

Աղբյուր՝ Armlur.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->