>


Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով Կոտայքի մարզի Ակունք համայնքի Կապուտան բնակավայրում ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհահատվածներ:








Ծրագիրն իրականացվում է պետություն-համայնք 30%-70% համաֆինանսավորմամբ:


Մեկ այլ սուբվենցիոն ծրագրով Ակունք համայնքը ձեռք է բերել ևս մեկ աղբատար մեքենա, որը համեմատաբար փոքր չափեր ունի և նախատեսված է համայնքի ծայրամասային ու դժվարանցանելի փողոցների աղբահանությունն իրականացնելու համար:

Բացի նշված ծրագրերից, Ակունք խոշորացված համայնքում այս տարի ևս երեք սուբվենցիոն ծրագրեր կյանքի կկոչվեն՝



Ակունք, Կոտայք և Նոր Գյուղ բնակավայրերում կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ
Զովաշեն բնակավայրում կիրականացվի վարչական շենքի և արտաքին սանհանգույցի կառուցապատում
Զառ բնակավայրում կապիտալ կվերանորոգվի համայնքապետարանի շենքի տանիքը:

Сообщение Ակունք համայնքում 5 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի появились сначала на MediaNews.


от admin

-->