>

Բոդրում նահանգում անտառային հրդեհներն ավելի են ուժգնացել քամիների պատճառով. Նոր ինֆո Թուրքիայից

Հրշեջ -փրկարարներին դեռ չի հաջողվում վերահսկողություն սահմանել Թուրքիայի Մարմարիս և Բոդրում հանգստավայրերի անտառային հրդեհների դեմ, հայտնում է NTV հեռուստաալիքը:

Հրդեհը, որը հրշեջներին հաջողվում է որոշ ժամանակով վերահսկել, ուժգին քամու պատճառով կրկին բռնկվում է: Իրականացվել է տեղի բնակիչների տարհանում:





Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Բեքիր Պակդեմիրլիի խոսքով՝ վերջին օրերին Թուրքիայում մարվել է 129 անտառային հրդեհ, առայժմ հնարավոր չէ վերահսկողության տակ առնել անտառային հրդեհների ինը տարածքներ, այդ թվում Անթալիայի և Մուղլայի հանգստավայրային գոտիներում։





Ըստ հանրապետության առողջապահության նախարարության ղեկավար Ֆահրեթին Քոջայի, կիրակի օրը Թուրքիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է ութի, իսկ վիրավորների թիվը`864 -ի:

CNN TÜRK-ի եղանակի տեսության մեկնաբան, դոկտ․պրոֆ․Օրհան Շենը երեկ ուղիղ եթերում անդրադարձել է վերջին օրերին Թուրքիայում բռնկված լայնամասշտաբ հրդեհներին և այդ համատեքստում մի քանի կարևոր հարցերի՝ ինչո՞ւ են աշխարհում հրդեհները ավելացել, հրդեհների պատճառներից մեկը արդյո՞ք գլոբալ տաքացնումն է, ինչո՞ւ են տարբեր երկրներում միաժամանակ հրդեհներ բռնկվել, գլոբալ տաքացումը ինչպե՞ս է ազդում հրդեհների վրա։

Նրա խոսքով՝ գլոբալ տաքացումը ազդում է հրդեհների ինչպես առաջացման, այնպես էլ տարածման վրա։ 3 օթերևութաբանական գործոն կա․ խոնավություն, տաքություն, քամի։ Այս գործոնների ցուցիչները վերջին տարիներին գլոբալ տաքացման պատճառով աճել են։


Օրվա շոգ եղանակին աշխարհում ջերմության 2 աստիճան բարձրացումը ավելի է զգացվում։ Մյուս կողմից՝ Մանավգատում(Անթալիայի շրջաններից մեկն է, որը հրդեհի օջախներից մեկն է) այրվող հումքը չափազանց չոր էր։Եթե այնտեղ քայլեք, փշրվող տերևների ձայն կլսեք։

Այն անվանում ենք չորացած ճյուղերից կրակի ծածկոց։ Ամռանը այսպիսի եղանակային պայմաններում մեկ կայծն անգամ հրդեհ է առաջացնում, իսկ նոյեմբերին՝ ո՛չ, քանի որ այրման ենթակա հումքը խոնավ է։ Թե որքան են աճել հրդեհները, լավագույն պատասխանն է՝ աշխարհում գլոբալ տաքացում է։



Կա պարամետրերի աճ։ Գլոբալ տաքացման աճը 60 տոկոսով ավելացնում է տարերային աղետները։ Բացի այդ՝ անտառային հրդեհները նույնպես տարերային աղետ են և ցույց են տալիս մեկը մյուսի հետ կապված լինելը։

Սովորաբար անտառային հրդեհները տեղի են ունենում ամռան ամիսներին, սակայն այդ ամիսները Թուրքիայում երկարել են, սեպտեմբեր ամիսն արդեն ամառվա մեկ ամսվա տեղն է գրավել, այդ իսկ պատճառով հրդեհավտանգ շրջանը նույնպես երկարել է։

Պետք է անվտանգության միջոցներ ձեռնարկել․ հրդեհի ռիսկային օրեր գոյություն ունեն։ Չափազանց բարձր ջերմաստիճանի դեպքում անտառ մուտք գործելը պետք է արգելվի։ Մասնագետի կարծիքով՝ գլոբալ տաքացման հետ մեկտեղ մարդկային գործոնը պիտի աչքի առաջ ունենալ։

Հիշեցնենք, որ երեկ Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիկայան հայտարարել է Ստամբուլի տարածքում բոլոր անտառային գոտիների մուտքի արգելք՝ հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 31-ը ներառյալ՝ հաշվի առնելով երկրում ստեղծված հրդեհավտանգ վիճակը և կանխարգելիչ միջոցառումների հրատապ լինելը ։

Նշենք, որ թուրք հանրությունը՝ նույնիսկ անտեսելով համավարակը, ամառվա ամիսներին նախընտրում է իր հանգիստն անցկացնել անտառներում, ինչը ավելացնում է հրդեհի հավանականությունը(խորոված են անում)․․․․Տեղեկացնենք, որ նմանատիպ արգելք է սահմանվել նաև Թուրքիայի 31 շրջաններում՝ տարբեր ժամանակահատվածներում։

Сообщение Բոդրում նահանգում անտառային հրդեհներն ավելի են ուժգնացել քամիների պատճառով. Նոր ինֆո Թուրքիայից появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->