>


Կարծում եմ՝ խորհրդարանական ընդդիմությունը ինքն էլ ժամանակի ընթացքում կհասկանա, որ երկար այս ոճով շարունակել հնարավոր չէ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լուսինե Բադալյանը:








«Ի վերջո կգիտակցի, որ երկրում բավականին լուրջ խնդիրներ կան, որոնք ծանրակշիռ լուծումներ են պահանջում: Հուսով եմ, որ այս չարաճճի պահվածքը իր տեղը մի օր կզիջի ավելի ողջամիտ պահվածքի:


Կհասկանան, որ այստեղ ավելի կարևոր խնդիրներին անդրադառնալու անհրաժեշտություն կա, իսկ մենք ժամանակ ենք կորցնում»,-ասաց նա:

Լուսինե Բադալյանը նկատեց, որ ընդդիմության երեկվա պահվածքը ոչ մի բանով չհուշեց, որ իրենք ռադիկալ ընդդիմություն են. «Խոսքը ինչ-որ բաներից նեղացած, ինչ-որ բաների չհասած և հետո դրա համար հիմնական գործը հարամ անելու սկզբունք էր որդեգրված: Այն, ինչ երեկ եմ տեսել, ռադիկալ ընդդիմության մասին խոսք լինել չի կարող»,-ասաց նա:



Сообщение «Ընդդիմությունը հարամ անելու սկզբունք է որդեգրել․ հուսով եմ՝ կսթափվեն»․ Լուսինե Բադալյան появились сначала на MediaNews.


от admin

-->