>


8-րդ գումարման ԱԺ-ի առաջին նստաշրջանի 2-րդ օրը խորհրդարանը քննարկում է ԱԺ փոխնախագահների ընտրության հարցը։








Քոչարյանի զոհերը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարց ուղղեց խորհրդարանական մեծամասնության կողմից ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Ռուբեն Ռուբինյանին։ Հարցը վերաբերում էր ԱԳ նախարարության հայտարարություններից մեկի մեջ «Լեռնային Ղարաբաղի տարածք» եզրույթին, որը Թովմասյանը անընդունելի է համարում․ «Եղե՞լ է ներքին քննարկում այդ եզրույթի մասով, իշխանությունը ներողություն խնդրելո՞ւ է»։


Պատասխանելով հարցին՝ Ռուբինյանը նշեց, որ ԱԳ հայտարարությունը վերաբերում էր Ադրբեջանի նախագահն Իլհամ Ալիևի հայտարարությանը, որը հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղ այլևս գոյություն չունի։

«ԱԳՆ հայտարարության մեջ չի օգտագործվում «Լեռնային Ղարաբաղի տարածք» եզրույթ այն առումով, որ դա ԱԳ նախարարության օգտագործած եզրույթը չէ։ Հայտարարության մեջ հղում արվում նրան, որ Ալիևը ինքը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տակ ստորագրություն դնելով ֆիքսել է, որ կա Լեռնային Ղարաբաղ։ Սա է ամբողջ եղելությունը»,-նշեց Ռուբինյանը։



Сообщение «Աշոտյանը եղել է Բաքվում, հիմա նա ադրբեջանական գործակա՞լ է»․ հարց՝ Ռուբինյանին появились сначала на MediaNews.


от admin

-->