>


Ոչ մեկի համար գատղնիք չէ, որ խոհանոցում պարտադիր պիտի լինի անթերի մաքրություն, քանի որ տան հենց այս հատվածում են պատրաստում սնունդ և ընդունում այն: Եթե ուտելիքի մեջ հայտնվեն միկրոբներ և բակտերիաներ, դա կարող է լուրջ վնասել տան անդամներին: 

Հաճախ մեր մտքով չի էլ անցնում, որ խոհանոցում կան իրեր, որոնք ամենակեղտոտն են ամբողջ տան մեջ:

Ահա թե որ իրերն են վտանգավոր առողջության համար




Քոչարյանի զոհերը

Ափսե լվանալու սպունգ


Հավանաբար լսել եք, որ սպունգը բակտերիաների համար լավագույն տունն է: Միայն պատկերացրեք, թե որքան շատ միկրոբ կարող է հայտնվել այն ափսեների վրա, որոնք լվացել եք տվյալ սպունգի օգտագործմամբ:





Փոխեք սպունգը առնվազն շաբաթական 1 անգամ և դրա համար առանձին տեղ հատկացրեք, որպեսզի հասցնի չորանալ:

Սիլիկոնե կափարիչներով կոնտեյներ

Պլաստիկից կոնտեյներները, անշուշտ, շատ հարմար են, բայց ոչ այնքան անվտանգ: Բակտերիաները հեշտությամբ են թաքնվում ծալքերի մեջ, իսկ տվյալ հատվածները հասանելի չեն մաքրման համար:



Ցանկալի է օգտագործել ապակե կամ մետաղից պատրաստված կոնտեյներներ:


Սուրճ եփող սարք

Սուրճի սիրահարները նույնպես կարող են հայտնվել բակտերիաների ու միկրոբների թակարդի մեջ: Մի մոռացեք սարքը կանոնավոր կերպով մանրակրկիտ լվանալու մասին:



Սառնարանի դարակները

Դե իհարկե, ինչ սառնարան՝ առանց դարակների: Բնականաբար, դրանցից չեք կարող ազատվել: Բայց հիշեք, որ դրանք ավելի կեղտոտ կարող են լինել, քան ափսե լվանալու սպունգը:

Մթերքը պահեք կոնտեյներների մեջ կամ տոպրակով փաթաթված վիճակում, որպեսզի կանխագրելեք դարակների հետ կոնտակտը: Եվ պարտադիր պարբերաբար ախտահանեք սառնարանի ներսը:

Փայտե տախտակներ

Փայտը հեշտությամբ է կլանում հոտերը, բացի այդ դրա վրա մնում են մթերքի մնացորդներ: Հենց սա էլ հանդիսանում է միկրոօրգանիզմների զարգացման ու տարածման պատճառ:

Փոխարինեք փայտե տախտակները՝ ընտրելով ապակե կամ քարե:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->