>


Սեխը ճանաչված ամառային աղանդեր: Թուրքմենստանում անգամ անցկացնում են  «թուրքմենական սեխին նվիրված օր»: Սակայն, եթե  պտուղը  սխալ ընտրել կամ ուտել, ապա հաճույք ստանալու փոխարեն կարող եք ձեռք բերել ստամոքսի խանգարում:

Առանց նիտրատների սեխ ընտրելու պարզ կանոններ. 1in.am





Ինչպե՞ս ընտրել







  • Սեխը, ինչպես նաև մնացած բոլոր բանջարեղենները, հարկավոր է գնել սարքավորումներով կահավորված վայրերում: Խուսափեք  ճանապարհներին կանգնած մեքենաներից ու ուղիղ գետնի վրա դրված  սեխ գնելուց:
  • Չի կարելի գնել  արդեն կտրած  սեխ, քանի որ նրա վրա արագ բազմանում են մանրէներ, բացի այդ,  նրա վրա արագ կուտակվում է փողոցի փոշին և հայտնի չէ, դե այդ պտուղը ինչ դանակով են կտրել:
  • Ուշադիր զննեք պտուղը, քանի որ նրա կեղևի վրա չպետք է քերծվածքներ ու ճաքեր լինեն:
  • Հոտ քաշեք սեխից: Հասուն սեխն ունի արտահայտված բուրմունք, որը ոչ մի բանի հետ հնարավոր չէ շփոթել:
  • Այժմ արդեն հնարվոր է խանութներում գտնել սեխ, սակայն մասնագետները խորհուրդ են տալիս շատ ուշադիր ու զգուշությամբ  ընտրել հունիսի կեսերին արդեն իսկ հասած սեխը:

Ինչպես նշում են Ռոսպոտրեբնադզորի հարավուրալյան վարչակազմի ներկայացուցիչները, սեխի  հասունացման գործընթացի արագացման համար պտուղն աճեցնում են թաղանթի տակ ու օգտագործում են մեծ քանակությամբ ազոտային պարարտանյութեր: Նման պայմաններում սեխը շատ արագ աճում է  ու մի քանի ամսվա ընթացքում հասնում մեծ չափերի: Սակայն այդքան կարճ ժամանակահատվածում նրանք չեն կարողանում ազատվել իրենց մեջ կուտակված  նիտրիտներից: Իսկ եթե նման պտուղը համատեղել արևի ճառագայթների ներքո երկար ժամանակ պահպանման հետ, ապա դա կարող  է հանգեցնել թունավորման` հատկապես երեխաների մոտ:





Սեխ. օգտակար հատկանիշներն ու հակացուցումները «
Նախապատրաստումը

  • Սեխը հարկավոր է անպայման մանրակրկիտ լվանալ, որպեսզի կտրելու դեպքում կեղևի վրա առկա կեղտը չթափանցի փափկամսի մեջ:
  • Պտուղը խորհուրդ է տրվում կտրտել բարակ շերտերով՝ մատուցելուց անմիջապես առաջ:
  • Սեխը չի կարելի համատեղել ոչ մի սննդամթերքի  և անգամ մրգի հետ:
  • Սեխը խորհուրդ չի տրվում ուտել քաղցած ժամանակ: Այն ուտելու իդեալական ժամանակհատվածը սննդի ընդունումների միջև ընկած ժամանակահատվածն է, ոչ ավելի ուշ,  քան վերջին սննդի ընդունումից 2 ժամ առաջ:
  • Խորհուրդ չի տրվում այն ուտելիս խմել սառը ջուր, յոգուրտ կամ կաթ: Հարկավոր է  ուտել միայն սեխի փափուկ մասը, քանի որ ավելի կոպիտ հատվածները՝ կեղևին մոտ, կարող են պարունակել վնասակար նյութեր:
  • Այն հարկավոր է  անմիջապես ուտել  կամ  պահել սառնարանում 1 օրից ոչ ավելի:

Եթե զգում եք, որ չեք կարող ամբողջությամբ օգտագործել պտուղը, կարող եք մնացած մասից պատրաստել մուրաբա:

Սեխի օգտակար և բուժիչ հատկությունները - Shabat.am

Մուրաբայի պատրաստման համար 1 կգ սեխի համար հարկավոր է 1 կգ շաքարավազ, 400 մլ ջուր, մի փոքր վանիլին ու 1 հատ կիտրոնի հյութ: Միջուկը բաժանեք խոշոր  խորանարդիկների ու շոգեհարեք: Պատրաստեք օշարակ, պատրաստված օշարակի մի մասը լցրեք սեխի վրա, հասցրեք այն եռման ջերմաստիճանի ու թողեք մարմանդ կրակի վրա ևս 10 րոպե: Այդ պրոցեդուրան կրկնեք 3 անգամ՝ 8 ժամ տարբերությամբ, ավեալցնելով մնացած օշարակը: Վերջում ավելացրեք վանիլինն ու կիտրոնի հյութը: Տաք մուրաբան լցրեք ստերելիզացված ապակե տարայի մեջ  ու պահեք մութ տեղում:


от admin

-->