>





Թուրքիայի հարավում Անթալիա նահանգի Գյունդոգմուշ շրջանում անտառային հրդեհները շարունակվում են, հաղորդում է Անադոլուն։





Հրդեհը, որը սկսվել է հուլիսի 29 -ին Օրթակոնուշի տարածքում գտնվող անտառում, ուժեղ քամու հետևանքով տարածվել է դեպի մերձակա տարածքներ: Ռելիեֆի բարդության պատճառով մարման աշխատանքները դժվարանում են:




Ջերմության, ցածր խոնավության և ուժեղ քամու պատճառով կրակը սպառնում է ոչ միայն Օրթակոնուշին, այլև հարևանությամբ գտնվող Չարիզյոզու, Սենիր, Նարագաջի, Բալկայա և Ումութլու բնակավայրերին: Մոտեցող հրդեհի պատճառով Գյունդոգմուշի շրջանի բնակիչները տարհանվել են: Հրշեջ -փրկարարները շարունակում են հրդեհները մարել առանց դադարի: Աշխատանքներին են միացել նաև ավիացիոն ուժերը։ Ինպես հայտնում են տեղի հրշեջ ծառայությունից, հրդեհը կարող է տեղափոխվել հարևան նահանգներ։

Сообщение Թուրքիայի հարավում անտառային հրդեհները շարունակում են տարածվել появились сначала на MediaNews.


от admin

-->