>


Աշնանը նախատեսվում է փոփոխություններ կատարել ճանապարհային երթևեկության ոլորտում: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց Ճանապարհային անվտանգության ազգային խորհրդի ղեկավար Պողոս Շահինյանը:








Նրա խոսքով՝ դրա համար ժամանակ է անհրաժեշտ, որ փոփոխությունները հասարակության կողմից ընկալելի լինեն, և վարորդներին սթափեցնելու համար պետք է լինի մեխանիզմ, օրինակ՝ արագաչափները:


2018 թ. Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը հասել է 11752-ի, 2019-ին գրանցվել է 542 դեպք: Ցուցանիշները վերջին տարիներին նվազել են՝ պայմանավորված լոքդաունով:



Ճանապարհային անվտանգության ազգային խորհրդի ղեկավարն ասաց, որ ամբողջ աշխարհում միտում է տարածված, որի համաձայն՝ քաղաքային միջավայրում մեքենաների արագությունը հասցվում է 30 կմ/ժ-ի: Սա այն արագությունն է, որի դեպքում 99%-ով զոհեր չեն լինի վթարի դեպքում:

Сообщение Ճանապարհային երթևեկության ոլորտում փոփոխություններ են նախատեսվում появились сначала на MediaNews.


от admin

-->