>


Այսօր՝ օգոստոսի 3-ին, Ազգային ժողովի 8-րդ գումարման 1-ին նստաշրջանը շարունակում է իր աշխատանքները: Այժմ քննարկվում է Ազգային ժողովի նախագահի տեղակալների թեկնածուների ընտրության հարցը:








Քոչարյանի զոհերը

«Տիկին Խամոյան, երբ ինչ-որ բան եք ցիտում, ճիշտ ցիտեք»,- պատասխանեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Հակոբ Արշակյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորին, որի հարցն առնչվում էր լրագրողի նկատմամբ բռնության պատճառով նախարարի պաշտոնից Հակոբ Արշակյանի հրաժարականի հետ:


Հակոբ Արշակյանը կարդաց հայտարարության այդ հարցին առնչվող հատվածը և ընդգծեց, որ ինքը նույն կարծիքին է մնացել և անընդունելի է համարում որևէ պաշտոնյայի կողմից ֆիզիկական կամ այլ տեսակի բռնության կիրառումը:



«Կարո՞ղ եմ ենթադրել, որ ձեր էմոցիաները չզսպելով՝ ձեր թիկունքում եղած որևէ իր կամ համակարգիչ կարող եք նետել իմ որևէ գործընկերոջ վրա, որը քննադատությամբ հանդես կգա ձեր կամ ձեր քաղաքական հոր հասցեին»,- իր հարցը կրկնեց Ագնեսա Խամոյանը:

Сообщение «Տիկին Խամոյան, երբ ինչ-որ բան եք ցիտում, ճիշտ ցիտեք…». Հակոբ Արշակյան появились сначала на MediaNews.


от admin

-->