>

Ստելլա Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Բաց նամակ Կրթության և գիտության նախարար Arayik Harutyunyanին:

Հարգելի՛ նախարար, կրթության թեման մշտապես մտահոգել է ինձ: Դպրոցական տարիներս անցել են լավ դպրոցներում, որտեղ ստացել եմ լավ կրթություն, բայց, նայելով, թե եղբայրս, քույրս ինչ պայմաններում են սովորում այժմ հենց նույն դպրոցներում, տխրում եմ, որ նրանք հնարավորություն չեն ունենա կրթվել իսկական մանկավարժների ձեռքով: Չգիտեմ բողոքս որ ճանապարհով ուղղել՝դեպի մանկավարժներ, դպրոց, թե աշակերտներ, բայց մի քանի հարցումներից հասկացա, որ կան խնդիրներ, որոնք կապում են և՛ սովորող, և՛ չսովորող աշակերտներին:




Քոչարյանի զոհերը

Պրն.  Harutyunyan,




1) Կան ուսուցիչներ, որոնք տնային առաջադրանք տալիս չեն բացատրում թեման երեխաներին, կամ բացատրում են սակայն ոչ բավարար կերպով:Երեխաները գնում են տուն, եթե նրանց «բախտը բերի» ունենան կիրթ և գրագետ ծնողներ, պատրաստ կլինեն դասին, եթե ոչ, կմնան լուսանցքում,և դասաժամին նրանց պարբերաբար չհարցնելով,մատնելով նախագծած անտարբերության՝դեպքը կվերածվի իսկական աղետի:

Օրինակ՝ ձևաբանական վերլուծություն անելիս շատ կետերից նրանք անցնում էին, որովհետև, ասենք, գրում են, որ սա դերբայ է, բայց թե ինչ դերբայ՝ժամանակ չկա, որովհետև դժվար է երեխային բացարտել, թե ինչպես հասկանալ հարակատար լինելու նշանակությունը: Հնարավո՞ր է հետևել, որ 8-րդ դասարանցին հստակ իմանա վերլուծության ցանկացած կետի պատասխան:


2) Հիշում եմ,ռեֆերատ գրելու առաջադրանքն ինչպես էինք կատարում: «Ինչ է,ով է» կիսապատռված հանրագիտարանից մի կերպ կռահելով հաջորդ նախադասության միտքը՝ գրում էինք թղթին՝ գրավոր, որոնց տողերը քանոնով էինք գծված: Աստծու սիրուն, ոչ ոք չի խնդրում նրանց անցնել գրավոր տարբերակի, բայց,գոնե,Հովհաննես Թումանյանի մասին ռեֆերատ հանձնարարելիս այն չվերածվի իսկական անիմաստության, որին ականատես եղա «քսերոքսների խանութում»:

Ծնողներն ու երեխաները նույն Վիքիպեդիայից, լրիվ նուն ինֆորմացիան արտատպել էին փաստաթղթին ու ծնող լինելու մեծագույն ինքնավստահությամբ սպասում էին Print-ի իրենց հերթին: Խնդրում եմ կանոնակարգել ռեֆերատներում եղած ինֆորմացիայի տարբերությունը գոնե:

3) Կան մաթեմատիկական առաջադրանքներ, որոնց պատասխանները Dasaran.am կայքում են: Ինչի՞ համար է ծառայում այդ պատասխանը՝ուսուցչի՞, թե աշակերտի.կարծում եմ, երկու դեպքում էլ անիմաստ է: Հնարավո՞ր է վերացնել այդ պատասխանները:


4) Եվ վերջին իրավիճակը, որ նկատել եմ, և որը մասամբ է վերաբերում Ձեր գործունեությանը, ավելի շատ կրելով հոգեբանական բնույթ, դասարանում չսովորող լինելու տղայական պատիվն է: Շատ տղաներ կան, որոնք ստիպում են մյուսներին չսովորել, և որ դա ամոթ է:

Դրա մասին գիտեն ուսուցիչները, որոնք վախվորած են ինչ-որ 77777 համարներ ունեցող փոքրիկ պարազիտներից: Մեր դասարանում ամենաչար տղաները լավագույն աշակերտներն էին: Սրա համար չգիտեմ ինչ լուծում պետք է առաջադրել, բայց նման իրավիճակ նույնպես կա դպրոցում:

Հարգելի՛ Arayik Harutyunyan, հուսով եմ՝ կկարդաք այս էսսեն:

Հարգանքներով և սիրով՝ հավերժ աշակերտ Ստելլա:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->