>


Երկու տարի առաջ ծանոթացա մի տղամարդու հետ: Նա ինձ սիրահարվեց առաջին հայացքից, ու ջանք չխնայեց, որ իրեն ուշադրություն դարձնեմ: Երևի 1 ամսից նա ինձ ամուսնության առաջարկություն արեց, իսկ ես միայն ծիծաղեցի: Բայց այնուամենայնիվ, մի քանի ամսից ամուսնացանք:





Ամուսինս ի սկզբանե պատմել էր, որ ամուսնալուծված է, ունի 5 տարեկան որդի, ալիմնետներ է վճարում, բայց դա ինձ համար ամենևին անհանգստանալու պատճառ չէր: Նա ամեն շաբաթ հանդիպում է որդու հետ, իսկ ես առհասարակ չեմ միջամտում նրանց հարաբերություններին:






1 տարից անց լույս աշխարհ եկավ աղջիկս: Ես իսկապես երազում էի մայրանալու մասին, ու մեր ընատնիքի համար դա ամենալուսավոր ու երկար սպասված օրն էր: Ծնողներս միմյանց հերթ չեն տալիս՝ թոռնուհուն գրկելու, սիրելու համար, իսկ ահա սկեսուրս ուղղակի անտեսում է փոքրիկիս:






Նա մեզ հետ է ապրում, բայց այնպես է իրեն պահում, կարծես աղջիկս գոյություն չունի: Նա իմ ներկայությամբ խոսում է նախկին հարսի հետ, հետո թոռան, գնում է նրանց տեսնելու՝ ցուցադրաբար տոպրակի մեջ դասավորելով նվերներ ու քաղցվրավենիք: Իսկ այս 5 ամսվա ընթացքում նա դստերս համար անգամ մի գուլպա գնած չկա: Նշեմ, որ սկեսուրս աշխատում է, ունի լավ եկամուտ, այնպես որ խնդիրը միանշանակ գումարը չէ:

Սկեսուրս բողոքում է ամուսնուս, իբր նրա որդին ուշադրության կարիք ունի, բայց ես հասկանում եմ, որ նա ստում է: Ի վերջո, երեխան ապրում է մոր հետ, հաճախ տեսնում հորը, գրեթե ամեն օր՝ իրեն պաշտող տատիկին, ինչպես նա կարող է անուշադրության մատնված լինել:

Ես գիտեմ, որ նա հատուկ է անում այս ամենը, որ ես ինձ մեղավոր զգամ… արդեն նյարդերս տեղի են տալիս:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->