>


Թուրքիան անգամ հրդեհն է օգտագործում սեփական ագրեսիվ քաղաքականությանը ծառայեցնելու համար: Չնայած նրան, որ ամբողջ Հարավային Եվրոպայում անտառային հրդեհներ են, այդ թվում` Իտալիայում, Հունաստանում, սակայն պաշտոնական Անկարան որոշել է, որ այն ուղղված է հենց իր դեմ:








Քոչարյանի զոհերը

Հրդեհների ֆոնին Թուրքիայի իշխանությունները հանձնարարել են հետաքննություն սկսել` փորձելով «մեղավորներ գտնել եղանակային նման պայմանների համար»:

Թեման ավելի ակտիվացավ, երբ «Yeni Safak» պարբերականում հրապարակեց նյութ, որտեղ Թուրքիայում ահաբեկչական խումբ համարվող «Կրակի երեխաներ» կազմակերպության անդամները խոստովանել են, որ իրենք են կազմակերպել հրդեհը, քանի որ Թուրքիան այլ լեզու չի հասկանում: Վերջինս առնչություններ ունի «Քրդական բանվորական կուսակցության» (PKK) հետ: Սակայն տարբեր աղբյուրներ, վերլուծելով պարբերականի փաստերը, հանգել են այն համոզման, որ այն կեղծ տեղեկատվություն է և նման խոսոտվանություն անող օգտատերերը ֆեյք են: Ակնհայտ է, որ իշխանությանը գովերգող այս պարբերականը, որի գլխավոր խմբագիր Իբրահիմ Կարագյուլը Թուրքիայի իշխող շրջանակների ոչ պաշտոնական խոսափողն է, նման հայտարարություններ է տարածում արդարացնելու Թուրքիայի բռնաճնշումները քրդերի հանդեպ: Հենց այս հայտարարության ֆոնին Թուրքիայում դաժանաբար սպանել են 7 հոգանոց քրդական ընտանիքի:


Կառավարությանն ուղղված գրեթե բոլոր քննադատություններում բարձրացվում է այն հարցը, թե ինչո՞ւ իշխանությունը հրդեհները մարելու համար չեն օգտագործում Թուրքիայի հատուկ ինքնաթիռները: Ի պատասխան դրան ՝ Էրդողանն շեշտել է, որ չունեն այդպիսի ինքնաթիռներ, ավելի ճիշտ ՝ «չկան ինքնաթիռներ, որոնք հեշտությամբ կարող են օգտագործվել այս տարածաշրջանում»: Սակայն սրան ի պատասխան ընդդիմությունը նշում է, որ Թուրքիան ունի այդ հնարավորությունները:



Չնայած նրան, որ իշխանությունը հայտարարում է, որ չունի բավարար տեխնիկա, սակայն մի կողմից էլ դժգոհում է « #HelpTurkey» հեշթեգի առթիվ, որը տարածվել էր այս օրերին համացանցում: Ըստ նախագահ Էրդողանի մամուլի խոսնակ Ֆահրեթթին Ալթունի` սա հատուկ է արվում` Թուրքիային թույլ ներկայացնելու համար:

Մի կողմից էլ կան վարկածներ, որ պատճառը ոչ թե քաղաքական է կամ եղանակային, այլ տնտեսական։ Մի շարք ընդդիմադիր պարբերականներ շեշտում են, որ այս դեպքերը համընկել են թուրքական խորհրդարանի կողմից ընդունված որոշման հետ, ըստ որի` երկրի հարավում գտնվող հանգստավայրերին հարող անտառային տարածքներում այսուհետ շինարարարությունն արգելված չի լինելու։

Сообщение Թուրքիան կրակի ճիրաններում. Մոլեգնող կրակը մարել չի ստացվում появились сначала на MediaNews.


от admin

-->