>

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրված Ռուբեն Ռուբինյանի վերաբերյալ իր ելույթում ասել է. «Ռուբեն Ռուբինյանն իր կյանքի որոշակի ժամանակահատված անցկացրել է Թուրքիայում և այդ ժամանակահատվածի մասին որևէ տեղեկատվություն որևէ մեկիս չի տրվել: Հաշվի առնելով, որ ԱԺ նախկին նախագահը թուրքի լրտես էր, բացառված չէ, որ այս անգամ էլ ԱԺ փոխնախագահը լինի թուրքի լրտես»:




Քոչարյանի զոհերը

Համենայնդեպս, որոշեցինք ստուգել, թե Ռուբեն Ռուբինյանը որքանով է թաքցրել իր կենսագրության՝ Թուրքիայում գտնվելու մասը: Մտանք հայկական «Վիքիպեդիա», Ռուբինյանի էջ, սևով սպիտակի վրա գրված էր. «2017-2018 թվականներին Ռուբեն Ռուբինյանը «Հրանտ Դինք» հիմնադրամի «Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագծի» շրջանակներում հետազոտություն է իրականացրել Թուրքիայի Հանրապետությունում գործող Սաբանջը համալսարանին կից գործող «Ստամբուլի քաղաքականության կենտրոնում» (IPC)։ Նրա հետազոտությունը նվիրված է Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացում հասարակական կազմակերպությունների ունեցած ազդեցությանը»:





Տարրական բան է, Աննա Մկրտչյանը կարող էր մի հատ ստուգել, նոր հարց տալ խորհրդարանում: Բայց չէ, պիտի պարտադիր դա շեշտի, թուրքի լրտես, բան… առանց դրա ո՞նց կլինի:Դե որ այդպես է, Աննա Մկրտչյանին մի բան ասենք. եթե ինքը Ռուբեն Ռուբինյանին թուրքի լրտես է համարում միայն նրա համար, որ վերջինս Թուրքիայում է գտնվել՝ Ստամբուլի համալսարաններից մեկում, ապա ուղղակի ասենք, որ իր դաշինքի առաջնորդներից մեկը Բաքվում է սովորել: Ու Ազգային Ժողովում ոչ ոք և երբեք իրեն չի ասել, թե նա ադրբեջանական լրտես է: Բնական է, Արցախը Խորհրդային Ադրբեջանի մասն էր, կուսակցական կարիերայի համար անհրաժեշտ էր Բաքվի պարտիական դպրոցում սովորել: Առանձնապես այդ փաստը ոչ ոք չի շահարկել:


Թեպետ, եթե առաջնորդվենք Աննա Մկրտչյանի տրամաբանությամբ, ապա իր առաջնորդին թուրքի, ադրբեջանցու լրտես համարելու համար ավելի շատ հիմքեր կան, քան Ռուբեն Ռուբինյանի դեպքում: Որովհետև իր առաջնորդն է իր կենսագրության այդ հատվածը թաքցրել, որ սովորել է Բաքվում: Մտեք քրքրեք Աննա Մկրտչյանի առաջնորդի կենսագրությունը, ոչ մի տեղ, ո՛չ Վիքիպեդիայում, ո՛չ իրենց կուսակցության պաշտոնական կայքում նշված չէ, որ այդ առաջնորդը 1979-1983 թվականներին սովորել և ավարտել է Բաքվի «Անդրկովկասյան կոմերիտական դպրոցը»:

Ու միայն դա չի թաքցրել: Թաքցրել է, որ 1980-ականներին եղել է ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Բորիս Կևորկովի օգնականը: Կենսագրության մեջ դա էլ չկա: Ինչպես նաև չկա այն փաստը, որ եղել է ԽՄԿԿ անդամ, ՀՀՇ անդամ: Միանգամից ՀՀԿ անդամ է դարձել: Հետաքրքիրն այն է, որ 1990-ականների սկզբներին այդ մարդու կենսագրությունը ներկայացվել է այնպես, ինչպես կա: Բարձր պաշտոնի նշանակելիս, ԳԽ պատգամավոր ընտրվելիս: Առաջնորդի անունը չենք նշում, որ ոչ ոք չջոկի, թե ում մասին է խոսքը:

Հիմա էս սաղ թողած, Աննա Մկրտչյանը հայտարարում է, թե Ռուբեն Ռուբինյանը թաքցրել է (երբ իրականում չի թաքցրել), որ Թուրքիայում է եղել, ու քանի որ թաքցրել է, ուրեմն երևի թուրքի լրտես է:



Ու ի՞նչ է ստացվում. որ Բաքվում սովորելու փաստը թաքցրած մարդիկ թուրքի լրտես են համարում Թուրքիայում սովորելու փաստը չթաքցրած մարդուն ու այն հիմքով, որ նա թաքցրել է Թուրքիայում սովորելու փաստը: Ֆանտաստիկա է: Հիմա այսքանից հետո ո՞վ է թուրքի լրտեսը:

Բա որ ասում ենք՝ կլոունադա է, ոչ թե՝ խորհրդարան: 2 օրվա մեջ արդեն այնքան զառանցանքներ լսեցինք: Лиха беда начало:

Աղբյուր՝ ՉԻ

Сообщение Բաքվում սովորելու փաստը թաքցրած մարդիկ թուրքի լրտես են համարում Թուրքիայում սովորելու փաստը չթաքցրած մարդուն․ ՉԻ появились сначала на MediaNews.


от admin

-->