>


Այսօր՝ օգոստոսի 4-ին, Ազգային ժողովի 8-րդ գումարման 1-ին նստաշրջանում շարունակում է քննարկվել Ազգային ժողովի նախագահի տեղակալների թեկնածուների ընտրության հարցը:








Քոչարյանի զոհերը

«Եզրափակիչ ելույթս ուզում եմ նվիրել խաղաղությանը: Մեզ հաճախ թվում է, թե մենք միակ երկիրն ենք, որ պատերազմ ունենք, և դա մեզ մղում է անարդարության ու անգործության մեջ մեղադրել ամբողջ աշխարհին, մեր խնդիրները բարդել ուրիշների վրա»,- իր եզրափակիչ ելույթում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Հակոբ Արշակյանը:


Նրա խոսքով՝ հայ ժողովուրդն ու Հայաստանը պետք է առաջնորդվեն ոչ թե ատելությամբ, այլ պետության շահերով, ոչ թե հույսը այլ պետության վրա դնելով, այլ ճիշտ բանակցային հարաբերություններով, ոչ թե մեղավորների փնտրտուքով, այլ ուժերի համախմբմամբ:

«Ուրախ կլինեի, որ ռազմարդյունաբերությունն ավելի վաղ ֆինանսավորված լիներ»,- նշեց նա և հավելեց, որ սա ասում է ոչ թե մեղադրելու, այլ արձանագրելու համար:



Հակոբ Արշակյանն ընդգծեց, որ իրենք կառուցողականության կոչ են անում ոչ թե վախից դրդված, այլ ելնելով պետության շահերից:

Сообщение «Մենք ձեզ կառուցողականության կոչ ենք անում ոչ թե վախից դրդված, այլ ելնելով պետության շահերից». Հակոբ Արշակյան появились сначала на MediaNews.


от admin

-->