>





Այսօր՝ օգոստոսի 4-ին, Ազգային ժողովի 8-րդ գումարման 1-ին նստաշրջանում շարունակում է քննարկվել Ազգային ժողովի նախագահի տեղակալների թեկնածուների ընտրության հարցը:





«Այո, ես Սևանի ափին ունեմ հյուրանոցային համալիր: Դա կառուցել եմ բաց դաշտի մեջ, որտեղ չի եղել որևէ կոմունիկացիա: Այդ հյուրանոցը պատկանում է իմ ընտանիքին, ես որևէ բարձր պաշտոն չեմ ունեցել՝ բացառությամբ էն շրջանի, որ 4 ամիս եղել եմ մարզպետ:




Ես առաջին իմ ընկերությունը բացել եմ 2005 թվականին, և այո, իմ ընտանիքը զբաղվել է բիզնեսով և շարունակելու է զբաղվել: Ինձնից թալանչու, հրեշի կերպար չեն կարող ստեղծել»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահի «Հայաստան» դաշինքի թեկնածու Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության թեկնածու Թագուհի Թովմասյանի հարցին:

Сообщение «Այո, ես Սևանի ափին ունեմ հյուրանոցային համալիր. Մարզպետ աշխատել եմ ընդամենը 4 ամիս․..». Իշխան Սաղաթելյանը՝ Թագուհի Թովմասյանին появились сначала на MediaNews.


от admin

-->