>


Բազմաթիվ կանայք ամեն օր մտորում են, թե ինչ պատրաստել, որպեսզի դուր գա բոլորին, քիչ ժամանակ պահանաջվի, ուտեստը ստացվի սննդարար, սակայն օգտագործվեն միայն պարզ բաղադրիչներ:

Կիսվում ենք անթերի բաղադրատոմսով. արագ, համեղ ու արտասովոր:

Հասանելի բաղադրիչներից պատրաստեք այս ջեռեփուկը և երեկոյան ուրախացրեք ձեր ընտանիքի անդամներին: Իսկ կարևորն այն է, որ ստիպված չեք լինի ժամերով կանգնել գազօջախի դիմաց:










Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • աղացած տավարի միս՝ 500 գ
  • միջին չափի կարտոֆիլ՝ 1կգ
  • սոխ՝ 3 հատ
  • բուլղարական պղպեղ՝ 2 հատ
  • կարագ՝ 100գ
  • պինդ պանիր՝ 100գ
  • հալած պանրիկ՝ 2 ճ.գ.
  • համեմունքներ
  • կանաչի



Պատրաստման եղանակ.

Լվանալ, մաքրել կարտոֆիլը, եփել աղով ջրի մեջ՝ մինչ լիարժեք պատրաստ լինելը:


Ավելացնել կարագը, հալած պանիրը և խառնել, որ համասեռ զանգված ստացվի: Պատրաստեք չափավոր փափուկ պյուրե:

Այնուհետև ձեթի մեջ տապակել մանր կտրատած սոխն ու պղպեղը՝ մինչ փափկելը, ավելացնել միսը, համեմունքները և ամբողջը միասին եփել միջին կրակի վրա:



Ապակե կամ ցանկացած այլ տապակի մեջ լցնել պյուրեի կեսը, հարթեցնել: Հաջորդ շերտն է աղացած միսը: Ծածկել պյուրեի մյուս կեսով:

Լավ տաքացնել ջեռոցը:

Պատրաստել 180 ջերմաստիճանի ներքո, մոտ 40 րոպե:

Հանել ջեռոցից, լցնել քերած պանիր և զարդարել կանաչիով: Վերջ, ուտեստը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->