>


Այսօր՝ օգոստոսի 4-ին, Ազգային ժողովի 8-րդ գումարման 1-ին նստաշրջանում շարունակում է քննարկվել Ազգային ժողովի նախագահի տեղակալների թեկնածուների ընտրության հարցը:








«Էդ որ ասում եք՝ վարչատարածքային-վարչատարածքային, դա նաև մտածելակերպ է: Երբ 2010 թվականին էստեղ նստած գրվում էր, որ ՀՀ նույն Շուռնուխի հակառակ կողմը դա Ադրբեջանի Հանրապետությունն է, ու որևիցե մեկն էստեղ ձեռով չէր խփում, ձեն չէր հանում, էդ մտածելակերպ է: Բա դրա հե՞տ ինչ ենք անելու: Բա ինչո՞ւ էն ժամանակ ոչ մեկը ձայն չէր հանում»,- հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:


Նրա խոսքով՝ դա իրավական փաստ է:



Արձագանքելով պատգամավոր Էլինար Վարդանյանի հայտարարությանը՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Մինչև կառավարական առանձնատանն անցնելը, ես կարծում եմ, ունենք ղեկավարներ, որոնք ունեն բավականին լավ առանձնատներ, որոնք կարելի է վերցնել և այդ նպատակներին ծառայեցնել: Ես կաջակցեմ ձեր օրենսդրական նախաձեռնությանը»:
Ինչ վերաբերում է պատժելուն, արդարադատությանը, Ալեն Սիմոնյանն ասաց. «Մի շտապեք, արդարադատությունը հասնելու է իր առաքելությանը»:

Сообщение «Մի շտապեք. արդարադատությունը հասնելու է իր առաքելությանը…». Ալեն Սիմոնյան появились сначала на MediaNews.


от admin

-->