>





Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օգոստոսի 3-ի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։





Տնօրինության համար հիմք է ծառայել Արցախի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի զեկուցագիրը և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը Գեղարդ աբեղա Հովհաննիսյանի` ծառայության վայրն ինքնակամ լքելու և կարգազանց ընթացքի վերաբերյալ:




Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Գագիկ Հովհաննիսյան ավազանի անունով:

Сообщение Ծառայության վայրն ինքնակամ լքելու համար կարգալույծ է հռչակվել Տ. Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը появились сначала на MediaNews.


от admin

-->