>

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը օգոստոսի 4-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն նշանակումներ է կատարել իր աշխատակազմում։




Քոչարյանի զոհերը

Որոշման մեջ ասվում է․





«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Համլետ Բատիկյանին նշանակել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրասենյակի ղեկավար»։


Նշենք, որ Համլետ Բատիկյանը մինչ այս զբաղեցնում էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը և այդ պաշտոնից ազատվել է երեկ՝ օգոստոսի 3-ին։

Մյուս որոշման մեջ ասվում է․



«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Անի Ավետյանին նշանակել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի ռեֆերենտ»։

Անի Ավետյանը մինչ այս զբաղեցնում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ռեֆերենտի պաշտոնը։ Այս պաշտոնից ազատվել էր Տիգրան Ավինյանի օգոստոսի 2-ի որոշմամբ։

Сообщение Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը կատարել է առաջին նշանակումները появились сначала на MediaNews.


от admin

-->