>


Ինչպես  այսօր  հայտնի դարձավ,  օրեր առաջ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արտակ Հակոբյանը հարձակման է ենթարկվել։








Ըստ  MediaNews-ի  հավաստի աղբյուրների,  Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արտակ Հակոբյանն իր աշխատանքային պարտականությունները կատարելիս բախվել է դիմադրության:


Օրեր  առաջ Աջափնյակ վարչական շրջանում  սահմանված կարգով, բոլոր տնտեսվարողներին ուղարկվել էր պարտքերի վերաբերյալ ծանուցումներ, սակայն տնտեսվարողներից մեկը համարել էր, որ ինքն արտոնյալ է և զանգահարել էր Ա.Հակոբյանին, սրտնեղված հարցրել էր, թե ինչու՞ է իրեն էլ ուղարկվել ծանուցում, չէ որ ինքը տարբերվել է մնացած տնտեսվարողներից:

Ա.Հակոբյանն ի պատասխան տնտեսվարողի հարցին ասել էր, որ արտոնյալներ այլևս չկան և բոլորը հավասար են օրենքի առաջ:



Հեռախոսազրույցին հաջորդել է հանդիպումը, որի ժամանակ խուլիգանական հարձակման է ենթարկվել Ա.Հակոբյանը: Ընդ որում, դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր և նշանակված է դատաբժշկական փորձաքննություն:

Сообщение Նոր մանրամասներ. Ինչու է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալը հարձակման ենթարկվել появились сначала на MediaNews.


от admin

-->