>


«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը, դիմելով թիվ 3 քվեաթերթիկն ընտրած քաղաքացիներին, հարցրեց. «Դուք լիազորե՞լ եք արդյոք, որ Նիկոլ Փաշինյանն առաջարկի, խնդրի, սպառնա, պահանջի Ռոբերտ Քոչարյանի գլխավորած քաղաքական դաշինքի հետ միասին համագործակցություն հաստատել: Եթե լիազորել են, մեզ ինչ-որ կերպ ցույց տվեք, որ հասկանանք, որ ձեր ընտրողները դա ձեզ լիազորել են»: Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, Ազգային ժողովի 8-րդ գումարման 1-ին նստաշրջանում Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածուի ընտրության հարցի քննարկմանը հայտարարեց պատգամավորը:








Քոչարյանի զոհերը

Նա նշեց, որ փորձում էր հասկանալ, թե ինչով է պայմանավորված իշխանական խմբակցության չափից դուրս կառուցողականության մղումը. «Ես դա երեկ հասկացա Նիկոլ Փաշինյանի ՊՆ կատարած այցից և նրա մի արտահայտությունից՝ Հայաստանի շուրջ ծանր իրավիճակ է»:
Ղազինյանի խոսքով՝ իրենք առանց հրավերի էլ կլինեն պրոակտիվ:


Նա, անդրադառնալով «Քաղպայմանագիր» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանի ելույթի այն հատվածին, որ ընդդիմադիրները ժողովրդին ժեխ և զոմբի էին անվանում, վստահեցրեց, որ իրենց դաշինքի ղեկավար կազմը երբեք չի վիրավորել ժողովրդին. «Եթե գտնեք մեկ այդպիսի դեպք, մենք ներողություն կխնդրենք»:



Сообщение Գործի և խոսքի հակասություն.«Եթե գտնեք մեր կողմից ժողովրդին ուղղված վիրավորական որևէ խոսք, ապա մենք ներողություն կխնդրենք…». Արթուր Ղազինյան появились сначала на MediaNews.


от admin

-->