>

«Կարմիր գծերի եւ այդ փարկինգների գումարները գնում են քաղաքային  բյուջե, եւ  ինչ-որ խնդիրներ են լուծվում դրանով»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը։


«Ես ասեցի՝ դուք համաձայն եք, էդ կարմիր գծերը հանենք, գումարները չհավաքենք եւ այդ գումարներով նախատեսված մանկապարտեզների վերանորոգումը չանենք, դուք ասեք։







Քոչարյանի զոհերը

Ես եւ մեր ավագանիները ուղղակիորեն կատարում ենք ժողովրդի կամքը։ Եթե ժողովուրդն ասում է՝ եկեք կարմիր գծերը հանենք, ասում եմ՝ խնդիր չկա, բայց քաղաքային բյուջեից էսքան գումար պակասեց, այսքան մանկպարտեզ քիչ ենք վերանորոգելու, օրինակի համար եմ ասում։


Մենք ենք որոշողը, ուզում եք, գույքահարկերն էլ հանենք եւ չկարողանանք աղբահանություն, տրանսպորտ ապահովենք եւ այլն»,-ասաց Հայկ Մարությանը։


«Այս բոլոր գումարները եթե առաջ հավաքվում էր,  գնում էր ինչ-որ մեկի գրպանը դա հիմա չի լինելու, հիմա գնալու է քաղաքային բյուջե եւ միայն մենք՝ Երեւանի բնակիչներս, որոշելու ենք՝  հավաքենք, թե՝ ոչ»,-ասաց Հայկ Մարությանը։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->