>

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է օգոստոս ամսվա կլիմայական բնութագիրը և եղանակային կանխատեսումը:

«Հանրապետության տարածքում օգոստոսը երկրորդ շոգ ամիսն է, սակայն մի շարք շրջաններում՝ Գեղարքունիքի հյուսիսային մասում, Արագածոտնի նախալեռներում, բարձր լեռնային շրջաններում օգոստոսին ջերմաստիճանը փոքր ինչ բարձր է հուլիսյան ջերմաստիճանից:





Փոքր ինչ ցածր ջերմաստիճան է գրանցվում Տավուշում, Արագածոտնի նախալեռնային շրջաններում:





Հարմարավետ պայմաններ են դիտվում Լոռիում, լեռնային շրջաններում և Սյունիքի նախալեռներում, իսկ oգոստոսի երկրորդ տասնօրյակում միջին օրական ջերմաստիճանը իջնում է մինչև 15°C, որը նշանակում է ամռան ավարտը և աշնան սկիզբը:

Օդի հարաբերական խոնավությունը հանրապետության տարածքում միջինը կազմում է 70-75%, այն բավական ցածր է Արարատի, Արմավիրի և Վայոց ձորի մարզերում` 42-43%: Ինչպես և հուլիսին, կարող են դիտվել խորշակներ, որոնց հաճախականությունը ավելանում է՝ պայմանավորված խոնավության պակասորդի մեծացմամբ և քամու արագության ուժեղացմամբ:


Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +27…+28°C:

Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +27…+28°C:

Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում՝ +17…+19°C:



Լոռու մարզում՝ +17…+20°C, Տավուշի մարզում՝ +20…+24°C:

Վայոց ձորի նախալեռնային շրջաններում օդի միջին տարեկան ջերմաստիճանը կանխատեսվում է +27…+28°C, լեռնային շրջաններում` +20…+22°C:

Սյունիքի հովտային շրջաններում +27…+28°C, նախալեռնային շրջաններում՝ +18…+20°C»,- տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Сообщение Օգոստոս ամսվա կլիմայական բնութագիրը և եղանակային կանխատեսումը появились сначала на MediaNews.


от admin

-->