>


Եղանակի կանխատեսում 2021թ. Օգոստոս ամսվա համար

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +27…+28 աստիճան, որը 1-2 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը ‘ մինչև +40…+41 աստիճան, ամսվա երկրորդ կեսին’ օդի ջերմաստիճանի նվազում’ գիշերը մինչև +13…+15 աստիճան (դիտված պատմական նվազագույնը’ +8…+10, առավելագույնը’ +41…+42 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմայից ավելին (նորման’ 8-10 մմ):




Քոչարյանի զոհերը

Մոտ օրերին տեղումներ չեն լինի | Լրագիր

Արարատի և Արմավիրի մարզեր. Արագածոտնի և Կոտայքի մարզի
նախալեռնային շրջաններ


Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +27…+28 աստիճան, որը 1-2 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը’ մինչև +40…+41 աստիճան, ամսվա երկրորդ կեսին’ օդի ջերմաստիճանի նվազում’ գիշերը մինչև +14…+16 աստիճան (դիտված պատմական նվազագույնը’ +9…+11, առավելագույնը’ +41…+42 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմայից ավելին (նորման’ 8-11 մմ):





Շիրակի և Գեղարքունիքի մարզեր. Արագածոտնի և Կոտայքի մարզի
լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +17…+19 աստիճան, որը 1-2 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը’ մինչև +32…+35 աստիճան, ամսվա երկրորդ կեսին’ օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև +5…+8 աստիճան (դիտված պատմական նվազագույնը’ 0…+3, առավելագույնը’ +36…+37 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմայից ավելին (նորման’ 30-46մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +17…+20 աստիճան, որը 1-2 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը’ մինչև +33…+36 աստիճան, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում’ գիշերը մինչև +5…+9 աստիճան
(դիտված պատմական նվազագույնը’ 0…+3, առավելագույնը’ +35…+37 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմայից ավելին (նորման’ 40-60մմ):

Տավուշի մարզ


Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +20…+24 աստիճան, որը 1-2 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը’ մինչև +35…+38 աստիճան, ամսվա երկրորդ կեսին’ օդի ջերմաստիճանի նվազում’ գիշերը մինչև +7…+11 աստիճան (դիտված պատմական նվազագույնը’ +5…+8, առավելագույնը’ +38…+40 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմայից ավելին (նորման’ 30-55մմ):

Վայոց Ձորի մարզ


Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +27…+28, լեռնային շրջաններում’ +20…+22 աստիճան, որը 1-2 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև’ +40…+41, լեռնային շրջաններում’ +32…+35 աստիճան, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում’ գիշերը նախալեռնային շրջաններում մինչև’ +12…+15, լեռնային շրջաններում’ +5…+10 աստիճան (դիտված պատմական նվազագույնը’ նախալեռնային շրջաններում’ +9…+11, լեռնային շրջաններում’ +2…+4 աստիճան, առավելագույնը’ նախալեռնային շրջաններում +41…+42, լեռնային շրջաններում’ +35…+36 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմայից ավելին (նորման’ նախալեռնային շրջաններում 9-20մմ, լեռնային շրջաններում 26-30մմ):

Սյունիքի մարզ


Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +27…+28, նախալեռնային շրջաններում’ +18…+20 աստիճան, որը 1-2 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև’ +38…+40, նախալեռնային շրջաններում’ +32…+35 աստիճան, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում’ գիշերը հովտային շրջաններում մինչև’ +13…+15, նախալեռնային շրջաններում’ +5…+10 աստիճան (դիտված պատմական նվազագույնը’ հովտային շրջաններում’ +10…+12, նախալեռնային շրջաններում’ +2…+4 աստիճան, առավելագույնը’ հովտային շրջաններում +41…+42, նախալեռնային շրջաններում’ +35…+36 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմայից ավելին (նորման’ հովտային շրջաններում 8-30 մմ, նախալեռնային շրջաններում 15-40 մմ):



Times.am | Սպասվում է առանց տեղումների եղանակ.առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

2021 թվականի օգոստոս ամսվա կլիմայական բնութագիրը

Հանրապետության տարածքում օգոստոսը երկրորդշոգ ամիսն է, սակայն մի շարք շրջաններում’ Գեղարքունիքի հյուսիսային մասում, Արագածոտնի նախալեռներում, բարձր լեռնային շրջաններում օգոստոսին ջերմաստիճանը փոքր ինչ բարձր է հուլիսյան ջերմաստիճանից: Միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում 15… 16.7°Շ է, Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի նախալեռներում և Սյունիքի հովիտներում’ 25…26°Շ է: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը այստեղ հասնում Է41…43,7°Շ (43,7°Շ – 2011թ. Մեղրի): Միջինը 25-26 օր ցերեկային ջերմաստիճանը լինում է 30°Շ-ից բարձր, նվազագույն ջերմաստիճանը չի իջնում 8…11°Շ-ից ցածր, մինչև ամառվա վերջը պահպանվում է շոգ և չոր եղանակը: Փոքր ինչ ցածր ջերմաստիճան է գրանցվում Տավուշում, Արագածոտնի նախալեռնային շրջաններում (միջինը’ 18…21°Շ, առավելագույնը’ 37…39°Շ): Հարմարավետ պայմաններ են դիտվում Աոռիում, լեռնային շրջաններում և Սյունիքի նախալեռներում (միջին ջերմաստիճանը’ 15…18°Շ), իսկ օգոստոսի երկրորդ տասնօրյակում միջին օրական ջերմաստիճանը իջնում է մինչև 15°Շ, որը նշանակում է ամռան ավարտ և աշնան սկիզբ, այստեղ բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 1941թ. իջել է մինչև -2…-3°Շ:

Ամենաշոգ օգոստոսներ դիտվել են 1949, 1962, 1980, 1989, 2000, 2011, 2015, 2017թթ, երբ օդի ամսական միջին ջերմաստիճանը բարձր է եղել նորմայից 2-3 աստիճանով:

Ամենահով օգոստոսներ դիտվել են 1946, 1967, 1969, 1995, 2009թթ, երբ ամսական միջին ջերմաստիճանը ցածր է եղել նորմայից 2-3 աստիճանով:

Օդի հարաբերական խոնավությունը հանրապետության տարածքում’միջինը կազմում է 70-75%, այն բավական ցածր է Արարատի, Արմավիրի և Վայոց Ձորի մարզերում’ 42-43%: Ինչպես և հուլիսին, կարող են դիտվել խորշակներ, որոնց
հաճախականությունը ավելանում է’ պայմանավորված խոնավության պակասորդի մեծացմամբ և քամու արագության ուժեղացմամբ:

Հանրապետության տարածքում օգոստոսին տեղումների քանակը միջինը կազմում է 34մմ, այսինքն, տարեկան տեղումների 5%: Տեղումները բաշխվում են շատ անհավասարաչափ: Առավելագույն քանակը դիտվում է Աոռիում, Տավուշում’ 40-60մմ, նվազագույնը’ Արարատի, Արմավիրի մարզերում’ 6-11 մմ:

Տարիների 20%-ի ընթացքում Արարատյան դաշտում և Երևանում տեղումներ չեն դիտվել, բայց եղել են տարիներ, երբ այստեղ դրանց քանակը մի քանի անգամ գերազանցել է նորման: Տեղումներով օրերի թիվը ևս բավականին անհամաչափ է բաշխված, հանրապետության տարածքում’ 7-11 օր, Արարատի, Արմավիրի մարզերում, Վայոց Ձորում’ 1-4 օր:

Օգոստոս ամսվա եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը

Ամպրոպային գործունեությունը հանրապետության հյուսիսային կեսում հաճախակի է’ միջինը 7-10 օր, առավելագույն’ 15-21օր, մնացած շրջաններում որոշակիորեն պակասում է, միջինը 3-4 օր:

Կարկուտ դիտվում է ոչ ամեն տարի, առանձին տարիներ 4-5 օր կարող է դիտվել կարկուտ:


от admin

-->