>

Խուսափել չհաջողվեց․ Թուրքիայում այրվում է Միլաս քաղաքի ջերմաէլեկտրակայանը

Թուրքիայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհի պատճառով այրվում է Միլաս քաղաքի ջերմաէլեկտրակայանը:

Միլաս քաղաքի քաղաքապետը հայտնել է, որ անձնակազմը տարհանվում է: Այլ մանրամասներ հայտնի չէն:

Հիշեցնենք՝ Թուրքիայում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է։ Հուլիսի 28-ին սկսած ու արդեն երկրի 39 նահանգի բազմաթիվ շրջաններում տարածված հրդեհի 174 օջախից 161-ը հաջողվել է վերահսկողության տակ առնել։

Բայց դեռևս 5 նահանգներում մոլեգնող 13 օջախ շարունակում են անարգել այրվել ու տարածվել։

Հուլիսի քսանութից Թուրքիայի մի շարք շրջաններում մո լեգնող հրդ եհը ոչ միայն հսկայական նյութական ու մարդկային կn րnւuտների առիթ է դարձել, այլ uպш ռնnւմ է նաև պետության զբոսաշրջության ոլորտին։




Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը: Էգեյան տարածաշրջանում ու մասնավորապես Մարմարիսում

գտնվող հյուրանոցներում ամեն օր բազմաթիվ ամրագրումներ են չեղ шրկվում, իսկ նոր ամրագրումներն այլևս չեն արվում։ Հատկապես առաջիկա օրերի համար նախօրոք արված ամրագրումների շուրջ տաս տոկոսը չեղարկվել է զբոսաշրջիկների կողմից։ Արդեն ժամանած հյուրերն էլ


ժամանակից շուտ հեռանում են։ Տարածաշրջանը шղե տի գոտու է վերածվել։ Ոլորտի ներկայացուցիչներն ասում են, որ ի տարբերություն Մարմարիսի կամ Բոդրումի, Անթալիայում հրդ եհները հյուրանոցներին անմիջականորեն չեն uպш ռնnւմ, լեռներում են դրանք։





Բայց այստեղ էլ ծ խի, օդից թափվող մ րի պատճառով որոշ զբոսաշրջիկներ ուզեցել են հեռանալ կամ փոխել հյուրանոցը։ Անթալիայի

հյուրանոցատերերի պնդմամբ՝ այդպիսի դեպքերը համատարած չեն։ Մյուս կողմից, հայտնի է, որ Էգեյան տարածաշրջան ամենի ինչից շատ զբոսաշրջիկներ են այցելում Մեծ Բրիտանիայից, ու թուրքական զբոսաշրջության բնագավառի ներկայացուցիչները սպասում են կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների

վերանայմանը այդ պետության կողմից։ Հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիան վերանայելու է տարբեր երկրների համար կորոնավիրուսյան վարակով պայմանավորված ուղևորության սահմանափակումների ցանկը։ Իսկ Թուրքիայում վերջին շրջանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է ու հայտնի չէ, թե Բրիտանյան ինչ որոշում կկայացնի Թուրքիայի

մասին։ Մինչև համաճարակը Բրիտանիան երրորդ երկիրն էր Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թվով։ Նշենք, որ զբոսաշրջությունը Թուրքիայի տնտեսության էական սնուցող երակներից է։ Այս տարի Թուրքիայի Կենտրոնական բանկը առնվազն քսան միլիոն զբոսաշրջիկի այց էր ակնկալում, սակայն առաջին կիսամյակում դեռ ընդամենը 5․7 մլն զբոսաշրջիկ է այցելել Թուրքիա։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում շարունակվող անտառային հրդեհների ֆոնին հայտնվել է քննադատությունների թիրախում։

Մասնավորապես, օրերս Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ Էրդողանն այցելել էր հրդեհից տուժած Մուղլա նահանգի Մարմարիս քաղաք։

Շարունակվող հրդեհների ֆոնին Էրդողանը ելույթ էր ունեցել, որից հետո թեյի փաթեթներ էր նետել քաղաքացիներին։ Սոցիալական ցանցերում արագորեն տարածվեց տեսանյութը, թե ինչպես է Էրդողանի ավտոշարասյունն անցնում և նա թեյի փաթեթներ նետում մարդկանց վրա։

Այս ամենը կոշտ քննադատությունների տեղիք է տվել, հատկապես այն, որ Էրդողանն իր հսկայական ավտոշարասյունով, անվտանգության աննախադեպ միջոցառումների իրականացմամբ, մտել է աղետի գոտի համարվող շրջան՝ խաթարելով երթևեկությունը։


Սոցցանցերի թուրքական տիրույթում տարածվել է, մասնավորապես, #ÇayınıDaAlGit՝ «Թեյդ վերցրո՛ւ և գնա՛» հեշթեգը։ «Նրանք այնքան են կտրված հրդեհից տուժած մարդկանցից, որ չգիտեն՝ ինչ է պետք հրդեհից տուժածերին։ Նրանք, հավանաբար, ինչ-որ օգուտ ունեն թեյից, որը շպրտում են։ Թեյդ վերցրո՛ւ և գնա՛»,- գրել է օգտատերերից մեկը։ Ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահ Էնգին Օզքոչն էլ գրել է․

«Մինչ երկիրը հրդեհի մեջ է, Էրդողանը քաղաքացիներին թեյ է բաժանում։ Նա, ով նետում է թեյը, և նա, ով վերցնում է, պիտի ամաչեն»։ Սցենարիստ և դերասան Լևենթ Կազակն իր հերթին գրել է․

«Թեյ նետելու այս գործողությունն այլ բան է։ Այն չունի ռացիոնալ բացատրություն։ Ես սցենար եմ գրում և ասում՝ այստեղ պետք է ինչ-որ պատճառ լինի, որը մտքիս չի գալիս, չեմ կարողանում որևէ բան գտնել։ Երկիրը կրակի մեջ է, ինքնաթիռները փտած են, մյուս կողմից՝ ջրհեղեղներ են, և տեսնում ես, որ մարդկանց գլխին թեյ են շպրտում։

Որոշ մտքեր գալիս են, բայց լավ կլինի՝ չասեմ այդ մասին»։ Իսկ ահա Թուրքիայի նախկին փոխվարչապետ և արտագործնախարար, այժմ DEVA (Ժողովրդավարություն և առաջընթաց) կուսակցության ղեկավար Ալի Բաբաջանը գրել է․ «Սա ամոթ է։ Բավակա՛ն է»։

Էրդողանի այս արարքը նաև «թեյային» բողոքի ակցիաների պատճառ է դարձել։ Մասնավորապես, թուրք ռեփ կատարող Շեհինշահը (իրական անունը՝ Ուֆակ Յըքըլմազ) համերգի ժամանակ ի նշան բողոքի՝ թեյ է նետել հանդիսատեսի վրա՝ ասելով․

«Ընկերներ, ձեզ համար նվեր ունեմ։ Հուսամ՝ ձեզ դուր կգա»։ Ի դեպ, արտիստը նախկինում նույնիսկ կալանավորվել է Էրդողանին վիրավորելու համար։

Թուրքիայում մեկ շաբաթից ավել մոլեգնող հրդեհը տարածված է երկրի գրեթե ողջ տարածքով։ Ընդ որում կրակի օջախները բավականին հեռու են միմյանցից, ինչն էլ առիթ է տալիս ենթադրելու, որ հրդեհը զուտ պատահական երևույթ չէ՝ այլ կազմակերպված է ինչ որ անձանց շրջանակների կողմից։

Նախօրեին քրդական «Կրակի երեխաներ» ազգայնական կազմակերպությունը պատասխանատվություն վերցրեց հրդեհների կազմակերպման համար։



Սակայն Ինֆոտեկա 24 լրատվականը անմիջապես հայտնեց, որ հրդեհը քրդերը չեն կազմակերպել, քանի որ այդ լուրը տարածվել է միայն թուրքական պետական հեռուստաալիքներով։ Նրանք հավանական են համարում, որ այս ամենի կազմակերպիչը անձամբ ինքը՝ Էրդողանն է։

Օգոստոսի 2-ին Էրդողանը ուղիղ եթերով հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ իրենց ա աշխարհի օգնությունն է պետք։ Նրա խնդրանքին արձագանքել էին Ռուսաստանը և Ուկրաինան։ Իսկ երեկ արձագանքեցին նաև Իսպանիան և Խորվաթիան։ Վերջիններս խոստացան հրշեջ ինքնաթիռներ ուղարկել՝ հրդեհը մարելու համար։

Թուրքիան իր ամբողջ ուժերը մոբիլիզացրել է, սակայն չի կարողանում մարել հրդեհը։

Մինչդեռ Իսպանիայից եկած Ինքնաթիռներներից մեկը ջրի փոխարեն վառելիք է հրդեհվող անտառների վրա։ Ականատեսները պնդում են, որ թափված հեղուկից հետո հրդեհը ավելի մոլեգին է սկսել այրվել։

Թուրքական ԶԼՄ-ներում տարածվել է այն վարկածը, որ Իսպանական հրշեջ ինքնաթիռը ղեկավարել են քուրդ զինյալները։ Թուրքական իշխանությունները հրահանգել են կտրուկ միջոցներ ձեռք առնել՝ օգնություն եկող ինքնաթիռները ստուգելու և նրանց անձնակազմը խիստ վերահսկելու համար։

Քրդերը դեռևս պատասխանատվություն չեն վերցրել կազմակերպվածի համար, իսկ Ինքնաթիռի անձնակազմը նշել է, որ իրենք տեղյակ չեն եղել, թե ինչպես է այդ վառելիքը հայտնվել ջրի համար նախատեսվեսված բաքերի մեջ։

Թուրքական կառավարությունը դեռևս պաշտոնական պարզաբանում չի տվել կատարվածի համար։ Նրանք նշել են, որ ամեն բան կպարզվի հետաքննությունից հետո։

Թուրքիայում օրեցօր թեժացող ու նոր տարածքներ ընդգրկող հրդ-եհների դեմ անգամ անկարող են պայքարել հր շեջ ինքնաթիռները, որոնցից մի մասը ուղարկվել են Ռուսաստանի և այլ երկրների կողմից:

Համացանցի թուրքական տիրույթում է հայտնվել ուշագրավ տեսանյութ, որտեղ երևում է, որ հրշեջ ինքնաթիռներից բաց թողնվող ջուրը չի հասնում հրդ-եհի օջախներին:

Ինքնաթիռներից դուրս թափվող ջուրը մինչև հրդ-եհի օջախին հասնելը, գոլորշիանում է և անէանում:

Սրանից կարելի է , ենթադրել, որ անգամ այլ երկրներից եկած օգնությունը արդյունավետ չի պայքարում հրդ-եհների դեմ:

Հրշեջ -փրկարարներին դեռ չի հաջողվում վերահսկողություն սահմանել Թուրքիայի Մարմարիս և Բոդրում հանգստավայրերի անտառային հրդեհների դեմ, հայտնում է NTV հեռուստաալիքը:

Հրդեհը, որը հրշեջներին հաջողվում է որոշ ժամանակով վերահսկել, ուժգին քամու պատճառով կրկին բռնկվում է: Իրականացվել է տեղի բնակիչների տարհանում:

Հիշեցնենք, որ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան, երեկ հայտնել էր, որ  Թուրքիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է ութի, իսկ վիրավորների թիվը`864 -ի: Միայն Ռուսաստանը 5 ինքնաթիռ և 3 ուղաթիռ էր ուղարկել Թուրքիա՝ հրդ-եհները մարելու նպատակով:

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը հայտարարել է, որ երկրի 35 նահանգներում մոլեգնող շուրջ 130 հրդ-եհի օջախներից 122-ը արդեն վերшհuկnղnւթյшն տակ են առնվել։ Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Сообщение 05․08․21թ․ Խուսափել չհաջողվեց․ Թուրքիայում այրվում է Միլաս քաղաքի ջերմաէլեկտրակայանը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->