>


Անտառային հրդեհները հասել են Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Մուղլա շրջանի ջերմաէլեկտրակայան։








«Կրակը տարածվել է դեպի ՋԷԿ: Բոլորը տարհանվում են կայանից, հնչում են տագնապի ազդանշաններ»,- նշվում է Մուղլա շրջանի Միլասի քաղաքապետարանի տարածած հայտարարության մեջ:


Ջերմաէլեկտրակայանի շրջակայքում խրամատներ են փորվել, աշխատում են հրշեջ-փրկարարական ջոկատները:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանել էր, որ հրդեհների հետեւանքով Միլասի ՋԷԿ-ը վտանգված է:



Сообщение Կրակն արդեն Ադրբեջանում է , իսկ Թուրքիայում հրդեհի նոր օջախներ են ծագում появились сначала на MediaNews.


от admin

-->