>


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան:








Նախատեսված է հանդիպում Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահի հետ, այնուհետև վարչապետը կմասնակցի Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությանը:


Հավելենք, որ 2021 թվականի հունիսի 20-ին Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններում գլխավորել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական համամասնական ցուցակը և եղել կուսակցության վարչապետի թեկնածուն:



Ընտրություններում կուսակցությունը ստացել է ընտրողների 53.91 տոկոսի վստահության քվեն: Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն 2021 թ. օգոստոսի 2-ին նշանակվել է ՀՀ վարչապետ։

Сообщение Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան появились сначала на MediaNews.


от admin

-->