>


Այսօր՝ օգոստոսի 5-ին, Ազգային ժողովի 8-րդ գումարման 1-ին նստաշրջանում շարունակում է քննարկվել «Հայաստան» դաշինքի կողմից Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Իշխան Սաղաթելյանի ընտրության հարցը:








Իշխան Սաղաթելյանը նախ հայտարարեց, որ մեծ է գայթակղությունը անդրադառնալու մի շատ խնդիրների. «Բայց իմ ավագ և փորձառու ընկերները ինձ խորհուրդ տվեցին այս պահին անտեսել այդ հարցը»:


Ինչ վերաբերում է կառուցողականության վերաբերյալ իշխանական մեծամասնության հորդորներին, Իշխան Սաղաթելյանը նշեց, որ իրենք անկեղծ չեն. «Որովհետև զուգահեռ շարունակվում են հետապնդումները մեր քաղաքական թիմի անդամների նկատմամբ, մեր գործընկերները շարունակում են մնալ կալանքի տակ: Դուք պարզապես ուզում եք տեսարան ու իրավիճակ ստեղծել, թե իբր ընդդիմությունը խանգարում է ձեզ: Այդպես չէ. ձեր իշխանության հիմքում դրված է պառակտումը, ատելության խոսքի տարածումը»:



«Ինձ համար սրբատեղի է Շուշի Ղազանչեցոցը, Դադիվանքը: Այս ամբիոնը ինձ համար սրբատեղի չէ, այլ դիմակները պատռելու ամբիոն է»,- հավելեց նա:

Сообщение «Իմ ավագ ու փորձառու ընկերները խորհուրդ տվեցին այս պահին անտեսել այդ հարցը և չտրվել գայթակղությանը». Իշխան Սաղաթելյան появились сначала на MediaNews.


от admin

-->