>





Անտառային հրդեհները դարձել են միջազգային մասշտաբի սպառնալիք՝ կորոնավիրուսային պանդեմիայի և ահաբեկչության հետ միասին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը A Haber հեռուստաալիքի հետ զրույցում։





Նրա խոսքով՝ անտառային հրդեհների սպառնալիքին է բախվել ողջ աշխարհը․ անտառներ են այրվում ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում, Իսպանիայում, Իտալիայում, աֆրիկյան երկրներում։ Նա իրավիճակը պայմանավորել է կլիմայական պայմաններով։




Էրդողանը նշել է, որ վերջին 8 օրում Թուրքիայում արձանագրվել է 187 անտառային հրդեհ, մեծ մասը հաջողվել է տեղայնացնել, հրդեհի 5 օջախ շարունակում է մոլեգնել, դրանց շիջման աշխատանքներին մասնակցում է 20 ինքնաթիռ և 51 ուղղաթիռ։

Сообщение Էրդողանն անտառային հրդեհներն անվանել է միջազգային սպառնալիք появились сначала на MediaNews.


от admin

-->